Ծանր մարմնական վնասվածք պատճառած պատանին հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+32.09 oC

Ծանր մարմնական վնասվածք պատճառած պատանին հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

19:50 28.07.2025

14-ամյա պատանու՝ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր ապրիլի 29-ին: Ըստ ծնողների՝ նա վնասվածքը ստացել էր Սայաթ-Նովայի պողոտայում ընկնելու հետևանքով:
Փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սոցիալական ցանցերից մեկում իր հասցեին հնչած հայհոյանքի համար տուժողին Երևանի Կողբացու փողոցում ոտքերով և ձեռքերով հարվածներ էր հասցրել 15-ամյա պատանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Նա հայտնաբերվել է ու տեղափոխվել վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը

11:55 29.07.2025

UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը

Աբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի:   ...

Նիդեռլանդներն արգելել է իսրայելցի երկու նախարարների մուտքը երկիր

11:44 29.07.2025

Նիդեռլանդներն արգելել է իսրայելցի երկու նախարարների մուտքը երկիր

Երեքշաբթի երեկոյան Հաագայում հայտարարվեց, որ իսրայելցի երկու նախարարների արգելվել է մուտք գործել Նիդեռլանդներ։ «Կառավարությունը որոշել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին հայտարարել անցանկալի անձ և ակնկալում է նրանց անունները ավելացնել Շենգենյան գրանցման համակարգում անցանկալի օտարերկրացիների ցուցակում», – The Jerusalem Post-ը մեջբերում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի խոսքերը։ Նա հավելել […] ...

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը

11:30 29.07.2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկումն է: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել

11:17 29.07.2025

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել

Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել հրադադարի համաձայնագրից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կամբոջացի պատգամավոր Լիմ Մենգուրին։ «Թաիլանդի և Կամբոջայի զինվորականները համաձայնության են եկել հրադադարի համաձայնագրից հետո իրենց սահմանին լրացուցիչ զինվորներ չտեղակայել», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Մենգուրը նաև նշել է միջազգային դիտորդների կողմից հրադադարի մոնիթորինգի ապահովման կարևորությունը։ ...

Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից»

11:05 29.07.2025

Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից»

«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը շատ մոտ էր «Բենֆիկա» վերադառնալուն, շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ալ Նասրը» շահեկան դիրքերում է: Ակումբը բավականին շահավետ առաջարկ է ուղարկել լոնդոնյան ակումբին Ժոաու Ֆելիքսի վերաբերյալ, որը սաուդյան ակումբ տեղափոխվելու դեպքում կխաղա իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Կողմերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ

10:55 29.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP