ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+31.09 oC

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

19:30 28.07.2025

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:

Հերթական այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, ովքեր մտահոգություն են հայտնել վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ քննարկել զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ կապված հարցեր: Այցի շրջանակում առանձնազրույց է տեղի ունեցել զինծառայողի հետ, վերջինս ներկայացրել է իրեն մտահոգող խնդիրները:

«Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ հարցով Պաշտպանի աշխատակազմում առկա է վարույթ, որի շրջանակում Պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, գտնվում է բժշկական հսկողության և դիտարկման ներքո։
Զինծառայողների պատշաճ բժշկական օգնության հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Իրազեկում.
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգարահելով թեժ գծի  116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,-ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել

11:17 29.07.2025

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել

Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել հրադադարի համաձայնագրից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կամբոջացի պատգամավոր Լիմ Մենգուրին։ «Թաիլանդի և Կամբոջայի զինվորականները համաձայնության են եկել հրադադարի համաձայնագրից հետո իրենց սահմանին լրացուցիչ զինվորներ չտեղակայել», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Մենգուրը նաև նշել է միջազգային դիտորդների կողմից հրադադարի մոնիթորինգի ապահովման կարևորությունը։ ...

Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից»

11:05 29.07.2025

Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից»

«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը շատ մոտ էր «Բենֆիկա» վերադառնալուն, շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ալ Նասրը» շահեկան դիրքերում է: Ակումբը բավականին շահավետ առաջարկ է ուղարկել լոնդոնյան ակումբին Ժոաու Ֆելիքսի վերաբերյալ, որը սաուդյան ակումբ տեղափոխվելու դեպքում կխաղա իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Կողմերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ

10:55 29.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք. ՔԿ

10:39 29.07.2025

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող […] ...

Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

10:30 29.07.2025

Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին: Ամիսներ առաջ այս քաշային կարգ էր տեղափոխվել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված դաղստանցի Իսլամ Մախաչևը: ծառուկյանին հարցրել են թե արդյո՞ք կցանկանար տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ։ «Ո՛չ-ո՛չ։ Ես կսպասեմ, որ Մախաչևը վերադառնա թեթև քաշային կարգ։ Որովհետև ես պետք է […] ...

Չինաստանում տեղատարափ անձրևների հետևանքով 30 մարդ է մահացել

10:13 29.07.2025

Չինաստանում տեղատարափ անձրևների հետևանքով 30 մարդ է մահացել

Հոնկոնգի ՀՕՊ օդերևութաբանական դիտարանը երեքշաբթի օրը հայտարարել է ուժեղ անձրևի ամենաբարձր՝ «սև» նախազգուշացման մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ ուժեղ ջրհեղեղի և եղանակային պայմանների պատճառով մարդիկ պետք է մնան անվտանգ վայրերում։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ավելի վաղ հայտնել էր, որ Պեկինում երկարատև անձրևների պատճառով մահացել է 30 մարդ։ ...

BACK_TO_TOP