Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+33.09 oC

Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին

22:42 28.07.2025

Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն ու ծառայության աշխատակիցներ։

Արդեն երրորդ անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և վարչական մասի ղեկավարության ներգրավմամբ, հավաքվում է երկօրյա աշխատաժողովի` քննարկելու Ծառայության ճանապարհային քարտեզը, արված աշխատանքներն ու ծրագրված անելիքները։

Ներկայացվել են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները բոլոր ուղղություններով, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխությունները, որոնք ներդրվելու են կենսաչափական համակարգի գործարկմանը զուգահեռ։

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական լավարկման համատեքստում նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգի բարելավման ուղղությամբ կայացվող որոշումներն ու գործնական քայլերը հիմնված են խորքային վերլուծությունների, դրական ու բացասական կողմերի համակողմանի գնահատման և ընդհանուր սկզբունքների վրա։

Տարբեր համակարգերի մասին խոսելիս նախարարը նշել է, որ որոշ դեպքերում հնարավոր է հատվածաբար «վերանորոգում» իրականացնելով առկա խնդիրները լուծել, սակայն կան ոլորտներ, որտեղ խորքային վերափոխման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում, հաշվի առնելով և՛ փաստական տվյալները, և՛ ոլորտի նկատմամբ ձևավորված մոտեցումները Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը ՄՔԾ բոլոր աշխատակիցների փորձի, գիտելիքի, ներուժի հաշվառմամբ գծագրված նոր «շենք» է, որտեղ բոլորի ջանքերի համատեղումը թույլ կտա ներդնել նոր գործընթացներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։

«Ես ուզում եմ, որ Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ծառայությունների մատուցման նոր ձևաչափն ընկալենք որպես հնարավորություն, որովհետև մեկ օր մենք այս փոփոխությունը պետք է անենք։ Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին և վստահ լինել, որ այդ ծառայությունը կարող ենք մատուցել այն տրամաբանությամբ, որը որ մեր քաղաքացին ուզում է տեսնել։ Հետևապես պետք է գնանք ավելի հեղափոխական լուծումների ճանապարհով, որն իրականում կկարողանա բովանդակային փոփոխություն բերել պրակտիկայում»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանի դիտարկմամբ՝ ՄՔԾ համակարգում իրականացվող փոփոխությունները կենսական նշանակություն ունեն և ուղղված են քաղաքացիներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Այս համատեքստում «քաղաքացի» հասկացությունն ընդգրկում է նաև համակարգի աշխատակիցներին, որոնք ևս օգտվում են հանրային ծառայություններից։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում քննարկման առարկա կդառնան Պետություն-մասնավոր գործունեության ձևաչափի բոլոր մանրամասները։ Պայմանագրի նախագծով նախատեսվում է, որ մասնավոր գործընկերը առաջնահերթ պետք է ներգրավի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին։

Եթե անգամ որոշ աշխատակիցներ չհամապատասխանեն պայմանագրային հարաբերությունների պահանջներին, ապա նրանք ՆԳ նախարարության համակարգում կշարունակեն աշխատանքը։

Բացի այդ, նախատեսվում է հատուկ թիմի ստեղծմամբ ուժեղացնել վերահսկողության մեխանիզմները՝ մասնավոր գործընկերոջ պայմանագրային պարտականությունների կատարման ընթացքի վերահսկման նպատակով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, կարևորելով ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային գործընկերոջ դաշտում որակի և սպասարկման նոր ստանդարտի սահմանումը, վկայակոչել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական բնույթի ծառայություններ մատուցելու ուղղությամբ կուտակված փորձառությունը։

Նրա դիտարկմամբ՝ փորձառությունը վերլուծելու և ընդհանուր սպասարկման որոլտում ներդնելու առիթ է։

Այս համատեքստում Ծառայության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքն ու անդրադարձել առկա մարտահրավերիներին՝ նախանշելով դրանց լուծման ուղիներ։

ԵԽ Ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն նշել է, որ համակարգի բարելավման տեսլականը դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, որտեղ առաջնահերթ են և՛ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, և՛ միգրացիոն հոսքերի կառավարման հետ կապված ծառայության մարտահրավերների հաղթահարումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 29.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

12:35 29.07.2025

Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

12:22 29.07.2025

Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

Հուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: ...

Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ը

12:10 29.07.2025

Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ը

Կանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […] ...

SHANTNEWS

12:00 29.07.2025

SHANTNEWS

UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը

11:55 29.07.2025

UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը

Աբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի:   ...

BACK_TO_TOP