15:23 29.07.2025
Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը:
Քննչական կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Ա.Ք.-ն, ի պաշտոնե ունենալով համայնքի գույքը տնօրինելու լիազորություն, հանդիսանալով Երևան քաղաքի Դրոյի 21Ա շենքի 1-ին հարկի 141 քմ տարածքի՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման պատասխանատուն, 2006 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է համայնքի ավագանու թիվ 86 որոշումը: Համաձայն այդ որոշման՝ համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի 141 քմ տարածքը, առանց գույքի գնահատման, 1 միլիոն 910 հազար 250 դրամով (1 քմ-ն՝ 13 հազար 500 դրամով) օտարվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն, այն դեպքում, երբ գույքի իրական շուկայական արժեքը կազմել է 16 միլիոն 100 հազար դրամ:
2007 թվականի հունվարի 24-ին Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի՝ ի դեմս թաղապետ Ա.Ք.-ի և ՍՊ ընկերության տնօրենի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որով գույքը ՍՊ ընկերությանն է օտարվել 1 միլիոն 910 հազար 250 դրամով:
Արդյունքում, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն 189 հազար 750 դրամի վնաս:
2025 թվականի հուլիսի 25-ին Ա.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նույն օրը մեղադրյալ Ա.Ք.-ի վերաբերյալ գործն անջատվել է և 2025 թվականի հուլիսի 28-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Գլխավոր դատախազությունն առաջիկայում, պետական (hամայնքային) շահերի պաշտպանության հայց կներկայացնի դատարան:
18:39 30.07.2025
Աշխատանքային հանդիպում են ունեցել Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը2025 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։ Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների […] ...
18:30 30.07.2025
«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»«Ռոման» պայմանագիր է ստորագրել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դեյվիս Վասկեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կոլումբացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը 2023թ. հունվարից պատկանում էր «Միլանին», սակայն նա այդ թիմի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նախորդ մրցաշրջաններում Վասկեսը վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Ուենսդեյում», «Ասկոլիում» ու «Էմպոլիում»։ ...
18:24 30.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այց է իրականացրել Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին: Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ […] ...
18:16 30.07.2025
Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկանՀուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...
18:08 30.07.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...