19:50 07.08.2025
2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային խմբի տարբեր ուղղվածության մասնագետների համագործակցությունը կնպաստի ռիսկերը կառավարելու և մարտահրավերներն արդյունավետ դիմագրավելու գործին:
Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը, որից հետո ծավալվել է ակտիվ քննարկում։
Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր և առաջարկվել առարկայական լուծումներ:
Քննարկվել են նաև սողանքների ցանկից դուրս մնացած տարածքներում հետազոտությունները շարունակելու անհրաժեշտությունը, սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների իրականացման հնարավորությունները, անտառածածկ հատվածներում` ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացումը և այլ հարցեր:
Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ու շեշտել, որ աղետների ռիսկի թիրախային կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում և հենց նման քննարկումների արդյունքում են գտնվում խնդիրների լուծման նոր` ավելի արդյունավետ եղանակներ:
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 07.08.2025
Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոնՎաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:45 07.08.2025
Երևանի մանկապարտեզները նոր գույքով համալրելու գործընթացը շարունակվում է2020 թվականից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախակրթարանները հագեցվել են մանկական սեղաններով և աթոռներով, եռահարկ հարմարավետ մահճակալներով, տնտեսական պարագաների համար նախատեսված պահարաններով, ինչպես նաև նորացվել է մարզական գույքը։ Երեխաների զարգացումն ու ուսուցումը խթանելու նպատակով՝ 40 մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության […] ...
23:43 07.08.2025
Որո՞նք են երեխաների վարքային խանգարումները: Ո՞ր դեպքում է, որ ծնողները պետք է անհապաղ մասնագետի դիմեն. պատասխանում է մասնագետըՈրո՞նք են երեխաների վարքային խանգարումները: Ո՞ր դեպքում է, որ ծնողները պետք է անհապաղ մասնագետի դիմեն: Ի՞նչ հոգեբուժական պաթոլոգիայի կարող են վերածվել ժամանակին չբուժված վարքային խանգարումները: Ինչպե՞ս տարբերակել մանկական կամակորությո՞ւնն ու պատանեկան քմահաճույքները հոգեբանական խանգարումից: Այս հարցերին են պատասխանում ու լուծումներ առաջարկում ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մասնագետները: Մանրամասները՝ տեսանյութում: ...