Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

18:07 09.08.2025

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ:

«Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ։ Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ, որը անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։ Մենք միշտ կհիշենք մեր խաղաղապահներին, ովքեր զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս», – ընդգծել է դիվանագետը։

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը։ Ռուսաստանը հույս ունի, որ դա կնպաստի խաղաղության առաջխաղացմանը, ասել է Զախարովան։

«Մենք հետևողականորեն աջակցում ենք բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության այս կարևոր նպատակին հասնելուն։ Այս առումով, Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը», – նշել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը պետք է հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա և ինտեգրվի տարածաշրջանային համատեքստում։

«Խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատումը կունենան չափազանց կարևոր նշանակություն երկու հարավկովկասյան հանրապետությունների միջև խաղաղության հաստատման գործում։ Երկու երկրների միջև հաշտեցումը պետք է ինտեգրվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա», – նշել է դիվանագետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներ դատապարտում են Իսրայելի կողմից Գազան օկուպացնելու ծրագրերը

17:55 10.08.2025

Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներ դատապարտում են Իսրայելի կողմից Գազան օկուպացնելու ծրագրերը

Եվրոպական ութ երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածը օկուպացնելու մտադրությունը՝ նշելով, որ այս ծրագրի իրականացումը միայն կվատթարացնի մարդասիրական ճգնաժամը և կհանգեցնի զոհերի մեծ թվի, ասվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

17:30 10.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

17:04 10.08.2025

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

16:33 10.08.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

16:19 10.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

15:54 10.08.2025

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...

BACK_TO_TOP