19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին, ուրբաթ օրը ստորագրված համապարփակ համատեղ հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։ Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսությանը և վստահության ամրապնդմանը, և գնահատում է նախագահ Թրամփի ջանքերը՝ այս հարցում առաջընթացը խթանելու համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի ամուր աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու բոլոր ջանքերին», – ասվում է հայտարարության մեջ։
19:30 10.08.2025
Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ ՎենսԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության մեջ, բայց կարծում է, որ անհրաժեշտ է նման հնարավորություն տալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն այսօր ինձ ասաց՝ գուցե կաշխատի, գուցե՝ ոչ, բայց արժե փորձել», – ասել է Վենսը Fox News-ին։ ...
19:09 10.08.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն էԻսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ պաղեստինյան անկլավն ազատագրելը արմատական ՀԱՄԱՍ շարժումից: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր նպատակը Գազայի օկուպացիան չէ, մեր նպատակն է Գազան ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ազատելը», – ասել է նա։ Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած […] ...
19:06 10.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՕգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» […] ...
18:49 10.08.2025
Վենսը հայտնել է, որ Թրամփը ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը. ամերիկացիները հոգնել են իրենց հարկերը դրա վրա ծախսելուց, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահը և ես ուզում ենք դադարեցնել Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորումը։ Մենք ուզում ենք խաղաղ կարգավորում։ Մենք ուզում ենք դադարեցնել սպանությունները։ Ամերիկացիները հոգնել են իրենց փողերը, իրենց հարկերը շարունակաբար ծախսելուց […] ...
18:43 10.08.2025
Կալլասը հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը օգոստոսի 11-ին հրավիրում է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովը: Նա Reuters-ին ասել է, պահանջելու են հաշվի առնել Բրյուսելի և Կիևի շահերը։ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի ԵՄ-ն և Ուկրաինան», – մեջբերում է գործակալությունը Կալլասի խոսքերը։ Նա հավելել է, որ […] ...
18:18 10.08.2025
Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը ՎաշինգտոնԵզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ...