Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն

20:25 09.08.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։

Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի վաղ՝ նույն օրը, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի միջև հանդիպման վերաբերյալ։

«Ես հենց նոր կրկին խոսեցի նախագահ Զելենսկու, ինչպես նաև կանցլեր ( Գերմանիայի ) Ֆրիդրիխ Մերցի և վարչապետ ( Մեծ Բրիտանիայի ) Քիր Ստարմերի հետ», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին

21:10 10.08.2025

Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին

Վաշինգտոնից Երևան վերադառնալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ ...

Զելենսկին կարող է միանալ բանակցություններին Թրամփ-Պուտին հանդիպումից հետո․ CNN

20:50 10.08.2025

Զելենսկին կարող է միանալ բանակցություններին Թրամփ-Պուտին հանդիպումից հետո․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման մասին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մասնակցել բանակցային գործընթացին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Եվրոպական առաջնորդները բազմիցս ընդգծել են Ուկրաինայի՝ իր ապագայի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու անհրաժեշտությունը։   ...

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

20:30 10.08.2025

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ «Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար»,-գրել է նա։ ...

Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում

20:04 10.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան(խմբ. հավանաբար նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որ դա անի։Կարծում եմ՝ […] ...

Վենսը Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունները համարում է ամերիկյան դիվանագիտության առաջընթաց

20:01 10.08.2025

Վենսը Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունները համարում է ամերիկյան դիվանագիտության առաջընթաց

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը մեծ առաջընթաց է ամերիկյան դիվանագիտության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Սա ամերիկյան դիվանագիտության համար նշանակալի առաջընթաց է», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։   ...

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

19:30 10.08.2025

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության մեջ, բայց կարծում է, որ անհրաժեշտ է նման հնարավորություն տալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն այսօր ինձ ասաց՝ գուցե կաշխատի, գուցե՝ ոչ, բայց արժե փորձել», – ասել է Վենսը Fox News-ին։ ...

BACK_TO_TOP