Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+34.09 oC

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

12:05 11.08.2025

Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում:

Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in:

Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել համալսարանի միջազգային կապերի պատասխանատու պրոֆեսոր Ռաջան Շարմայի հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Տեղեկատվական գրքույկը և դիմումատուի կողմից լրացվող հայտաձևը կցվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

16:45 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

16:40 11.08.2025

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

16:33 11.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...

Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆ

16:25 11.08.2025

Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ. ✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ: ✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ: ✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ […] ...

Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա

16:18 11.08.2025

Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ տարաձայնությունը հարթվել է։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ «Առաջ ենք շարժվում։ Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է։ Նա իրեն հիանալի դրսևորեց։ Երկրպագուներին նույնպես պետք էր տեսնել, թե ինչպես է իրեն պահում իսկական ավագը։ Տեր Շտեգենն արդեն 11 տարի […] ...

Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

16:12 11.08.2025

Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր դասալքության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […] ...

BACK_TO_TOP