Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+34.09 oC

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

12:13 11.08.2025

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։
Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

16:45 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

16:40 11.08.2025

Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

16:33 11.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...

Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆ

16:25 11.08.2025

Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ. ✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ: ✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ: ✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ […] ...

Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա

16:18 11.08.2025

Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ տարաձայնությունը հարթվել է։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ «Առաջ ենք շարժվում։ Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է։ Նա իրեն հիանալի դրսևորեց։ Երկրպագուներին նույնպես պետք էր տեսնել, թե ինչպես է իրեն պահում իսկական ավագը։ Տեր Շտեգենն արդեն 11 տարի […] ...

Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

16:12 11.08.2025

Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր դասալքության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […] ...

BACK_TO_TOP