Հայաստանում նշվել է Շինարարի օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

18:40 11.08.2025

Հայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում:

Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ շնորհակալագրեր:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է 2025թ. 1-ին կիսամյակում շինարարության ծավալների 18.5% աճին և դրանց արտացոլմանը պետբյուջեի հարկային եկամուտներում։ Մասնավորապես՝ շինարարության ոլորտից այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024-ի նույն ժամանակաշրջանի համեմատ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

22:45 11.08.2025

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

22:35 11.08.2025

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

22:23 11.08.2025

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

Վաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

BACK_TO_TOP