Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+34.09 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը

14:07 21.08.2025

Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, մարդու առևանգման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, փաստաթղթի կեղծիքի։

Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, փողերի լվացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր փոխանցելու, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, հողամասի ինքնակամ զավթման, սուտ մատնության, ինքնիրավչության, հողը փչացնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

18:38 21.08.2025

Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 23 հազար 200 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ»: ...

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

18:26 21.08.2025

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

BACK_TO_TOP