15:55 21.08.2025
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի և խորհրդարանական խմբակցության մասնակցությամբ մի շարք քննարկումներ են անցկացվել, տեքստի վերլուծություններ են եղել:
«Եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել: Եվ ես ուզում եմ կատարված աշխատանքի և աջակցության համար բոլորին շնորհակալություն հայտնել: Պետք է նաև արձանագրել, որ սրանով մեր աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ սկսվում է: Կա մի այսպիսի երևույթ, երբ սեղանին դրված է մի հարց, որը շարունակաբար չի լուծվում, այդ մի հարցը շարունակում է մնալ օրակարգում: Երբ այդ հարցը լուծվում է, դրա լուծման արդյունքում առաջ են գալիս 10 այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և սա նորմալ է, տրամաբանական է, և զարգացումն այսպես է լինում: Այսինքն՝ լուծում ես հարց՝ դրա արդյունքում ի հայտ են գալիս նոր հարցեր, լուծում ես այդ հարցերը, դրա արդյունքում՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, ու այդ հարցերի հետ առնչվելու արդյունքում է, որ տեղի է ունենում զարգացումը: Ես համոզված եմ, որ այս քայլով մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ և նոր հարթություն, և այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան, իհարկե, պետք է ավելին լինի, մեր աշխատանքի արդյունավետությունը պետք է ավելին լինի: Առջևում շատ մեջ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ և ստեղծագործ աշխատանք է, և մենք բոլորս պետք է առավելագույն կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,– ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ժողովրդավարական երկրում քաղաքական պաշտոնյա լինելը հանրային, հրապարակային գործունեություն է, որտեղ հանրային հաղորդակցությունն ունի առանցքային նշանակություն.
«Մարդիկ, մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ մենք ինչ ենք անում, ինչու ենք անում, ինչն է, որ չի ստացվում և ինչն է դրա պատճառը, ինչն է, որ ստացվում է և ինչի արդյունքում է այդ ամեն ինչը ստացվում: Նույնիսկ ամենամեծ ձեռքբերումների պարագայում խնդրահարույց է, եթե այդ հաջողությունների ծագումնաբանությունը հասկանալի չլինի հանրությանը՝ ինչը, ինչու, ինչպես տեղի ունեցավ, և որոնք են այն ենթատեքստերը, համատեքստերը, մոտիվացիաները, որոնք բերում են նման իրավիճակների, արդյունքների: Կարծում եմ, որ առաջիկայում բոլորս, Կառավարության անդամները, հատկապես քաղաքական ներկայացուցիչները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք հանրային հաղորդակցությանը, մեր աշխատանքի նրբությունները, նպատակները, տեքստերը, ենթատեքստերը, համատեքստերը քաղաքացիներին ներկայացնելուն, նրանց հարցերին պատասխանելուն, նրանց մտահոգություններին արձագանքելուն: Եվ, իհարկե, այս ընթացքում մենք կարողանում ենք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, որը, գուցե, պաշտոնական թղթերում, փաստաթղթերում միշտ չէ, որ արտացոլված է լինում կամ այնպես չի արտացոլված լինում, որպեսզի մենք կարողանանք գնահատել տվյալ փաստի կարևորությունը: Համենայն դեպս, այս նոր փուլում՝ խաղաղության ինստիտուցիոնալացման, ստեղծագործ փուլում, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»:
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...
19:46 21.08.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները մարիխուանայով փաթեթներ ու կանեփի թփեր են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին տղամարդը Աշտարակ քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա տան մոտ սահմանվել է հսկողություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 35-ամյա […] ...
19:29 21.08.2025
«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...
19:21 21.08.2025
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...