20:29 17.04.2018
Հանրապետության հրապարակում քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա մասնավորապես հայտարարեց հետևյալը.
«Այսօր առավոտյան, երբ մենք սկսում էինք մեր բողոքի զանգվածային անհնազանդության գործողությունները, հասկացանք մի բան և հիմա էլ հասկանում ենք, որ բազմաթիվ մարդիկ նայում են այս hրապարակին և ուզում են հասկանալ, թե ի՞նչ տեղի ուենցավ 2 օրում, որ ՀՀ քաղաքացին ոտքի կանգնեց: Տեղի ունեցավ պարզ մի բան՝ երբ որդեգրեցինք ցանցային գործելակերպը՝ որպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեթոդ, երբ կոչով հանդես եկանք և դիմեցինք մարզերին, որ փակեն ճանապարհներն ու գործողություններ անեն և մեր հավաքներին սկսեցին տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել, նշանակում է՝ գտել ենք այն մեթոդը, որով պետք է ծնկի բերենք ՀՀԿ կուսակցությանը:
Մեթոդս հետևյալն է. քաղաքացին ինքն է ինքնակազմակերպվում և ինքն է շարժման տանող ուժը, ոչ թե որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն: Շարժումը մի ղեկավար ունի, մի առաջնորդ և այդ մեկ առաջնորդը դու ես: Ուզում եմ ավելի վստահ հայտարարել, որ Հայաստանում սկսել է ժողովրդական «թավշյա», ոչ բռնի հեղափոխություն և հնարավոր չէ կանգնեցնել մի հոգու չեզոքացնելով»:
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...