12:19 13.10.2017
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական այսօրվա նիստի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը բերվեց դատարան, քանի որ լրացել էր նրա նկատմամբ սանկցիա կիրառելու ժամկետը:
Այսօր դատարան ներկայացավ նաև նախաքննության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, որը Սեֆիլյանի՝ դատական նիստերից հեռացված լինելու պատճառով չէր մասնակցում դատական նիստերին:
Հայրապետյանը ներգրավվեց որպես Սեֆիլյանի շահերի պաշտպան, իսկ Մարինե Թովմասյանի լիազորությունները՝ որպես Սեֆիլյանի հանրային պաշտպան, կասեցվեցին:Սեֆիլյանը հայտարարեց, թե ինքը չի հանդիպել Մարինե Թովմասյանին, քանի որ նրան չի վստահում:
«Նա իմ շահերին հակառակ է հանդես գալիս»,- հայտարարեց Սեֆիլյանը, ինչին էլ հակադարձեց Թովմասյանը՝ նշելով, որ ինքը փորձել է իր գործողություններով ապահովել Սեֆիլյանի շահերի պաշտպանությունը:
Հանրային պաշտպանը Սեֆիլյանի կողմնակիցների կողմից մեղադրվում էր իշխանությունների կողմից գործելու մեջ:
14:10 15.05.2025
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի ՀանրապետությունԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...
14:08 15.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...
13:49 15.05.2025
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...
13:32 15.05.2025
Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...
13:25 15.05.2025
Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...