12:35 13.10.2017
Անգլիայի առաջնության 8-րդ տուրի`«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ հեղինակավոր «Goal.com» ինտերնետ-պարբերականը հետաքրքիր հոդված է հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:
Հոդվածի հեղինակը գրել է, որ Մխիթարյանը կարող էր այս խաղում դաշտ դուրս գալ «Լիվերպուլի» կազմում, սակայն 2013 թվականին մերժել է լիվերպուլցիներին՝ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պատճառով: Տևական ժամանակ «Լիվերպուլի» սկաուտները հետևել են Մխիթարյանի խաղին, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»: «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը 2013 թվականին նույնիսկ մի քանի հեռախոսազրույց է ունեցել Մխիթարյանի հետ համոզել նրան «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին: Այդ զրույցներից հետո Մխիթարյանը մտածել է «Լիվերպուլ»տեղափոխվելու ուղղությամբ, բայց երկու շաբաթ անց կտրուկ որոշել է «Բորուսիա» տեղափոխվ: Եվ պարզվում է՝ նրան մտքափոխ է արել «Բորուսիայի» նախկին և «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Կլոպը 4 տարի առաջ ընդհատել է իր արձակուրդը, որպեսզի հանդիպի Մխիթարյանի հետ և համոզի նրան տեղափոխվել «Բորուսիա».«Ես ընտրեցի Դորտմունդը, քանի որ ինձ դուր եկավ, թե ինչպես են խաղում այնտեղ: Ֆուտբոլիստները ևս սիրեցին ինձ, և այնտեղ էր մեծագույն մարզիչ Յուրգեն Կլոպը: Նրա հետ խոսելուց հետո որոշումս հստակ կայացրի: Ես ցանկանում էի տեղափոխվել միայն Դորտմունդ»,- ասել է Մխիթարյանը «11 Freude»-ին տված հարցազրույցում: «Դորտմունդում անցկացրած մի քանի խաղից հետո ես սթրեսի մեջ էի, երբ մենք շատ վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճանապարհը: Նա աջակցում էր ինձ և ասում էր, որ պետք է գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ օրեր դեռ կլինեն: Նա օգնել է ինձ դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ»:
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:18 11.08.2025
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...
10:00 11.08.2025
Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետԻրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...