15:45 13.10.2017
Կադաստրի ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին նախագահին այսօր զեկուցել է ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն:
Ըստ զեկույցի՝ ավարտման փուլում են գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:
Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը:
Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով նախագահը հանձնարարել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:
ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:
14:25 15.05.2025
Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...
14:10 15.05.2025
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի ՀանրապետությունԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...
14:08 15.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...
13:49 15.05.2025
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...
13:32 15.05.2025
Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...