Բոլոր կողմերը պիտի հասկանան, որ աթոռակռիվ չէ. Գագիկ Համբարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Բոլոր կողմերը պիտի հասկանան, որ աթոռակռիվ չէ. Գագիկ Համբարյան

20:43 03.10.2018

Հայաստանում արդեն մոտ 6 ամիս է` քրոնիկ քաղաքական ճգնաժամ է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա հիշեցրեց` այդ մասին երեկ հրավիրված հրատապ հավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համբարյանի խոսքով` մեր երկրում քաղաքական ճգնաժամ է այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց որպես վարչապետ: Ասվածը նա մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Մեր երկրում հիմա աբսուրդային իրավիճակ է: Խորհրդարանական երկրում անհնար է, երբ գործադիրն օրենսդիր իշխանությունում հենարան չունի, իսկ մենք լավ գիտենք, որ ԱԺ-ում ունի ընդամենը «Ելք» խմբակցության 9 պատգամավորներից բաղկացած հենարան, այն էլ վերջին շրջանում հենց պարոն Փաշինյանի անմիջական մասնակցությամբ փլուզվել է: Անընդհատ քաղաքական ճգնաժամի արդյունքները մերթընդմերթ իրենց բացահայտում են տարբեր պոռթկումներով. երեկ դրանցից մեկն էր, մինչ այդ էլ են տարբեր հարցերի շուրջ եղել պոռթկումներ: Փաշինյանը միշտ հայտարարել է, որ կդիմի ժողովրդին, որ նա կանգնի հեղափոխության հաղթանակի թիկունքում և թույլ չտա հակահեղափոխություն»:

Համբարյանն ասաց, որ արտաքին քաղաքականության բնագավառում ևս այս ճգնաժամը բավական ծանր հետևանքներ ունի. որևէ նորմալ ներդրող երբևէ ՀՀ-ում նորմալ ներդրում չի կատարի, մինչև չձևավորվի ուժեղ և լեգիտիմ իշխանություն, և գործադիրն ունենա ամուր հենարան օրենսդիրում: Նրա խոսքով` ՀՀ ղեկավարության հետ մեզ հուզող հարցերի վերաբերյալ ոչ ոք լուրջ բանակցությունների չի գնա` թե՜ Արցախի, թե՜ միջպետական հարաբերությունների հետ կապված հարցերում: Նույն Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ քաղաքագետի, չի կարող գնալ լուրջ բանակցությունների, որովհետև գիտի, որ իր դիրքերը փխրուն են, ԱԺ-ում հենարան չունի:

«Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ հասկանում էր, բայց իրեն պետք էր ստուգարք հանձնել` պարզելու համար` արդյոք վայելո՞ւմ է ժողովրդի մեծ մասի համակրանքը: Դա եղավ Երևանի ավագանու ընտրություններին, որտեղ ՔՊ-ն շլացուցիչ արդյունքներ ցույց տվեց: Այս հանգամանքը հաշվի առնելով` Փաշինյանը, ՀՀԿ-ին սադրելով, գնաց նախահարձակման, շատ գրագետ ձևով ստեղծեց ֆորսմաժորային իրավիճակ, ժողովրդին ոտքի հանեց, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այն դեպքում, երբ մայիսին հայտարարել էր, որ դրանք տեղի կունենան հաջորդ տարվա գարնանը: Սա իր օբյեկտիվ պատճառներն ունի. քրոնիկ քաղաքական ճգնաժամը մեզ համար թե՜ արտաքին, թե՜ ներքին քաղաքականության ոլորտներում մեծ խնդիրներ է ստեղծում: Անհրաժեշտ է ունենալ նոր օրենսդիր մարմին, քանի որ ներկայիս օրենսդիր իշխանությունը բացարձակ չի արտացոլում հասարակության ներկայիս քաղաքական համակրանքները»,- ասաց քաղաքագետը:

Հարցին` հնարավո՞ր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, բախումներ լինեն, Համբարյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, քանի որ վարչապետն իր հույսը դրել է այսպես ասած «փողոցային պայքարի» վրա, ինչը կարող է իր բացասական հետևանքներն ունենալ: Քաղաքագետը նաև ասաց, որ  այդ պայքարին դեմ լինելով` նաև հասկանում է, որ Փաշինյանն այլ հենարան, այլ տարբերակ չունի` օրենսդիր կամ գործադիր մարմնում ծագած խնդիրները լուծելու համար: Համբարյանը երեկվա հանրահավաքին մտահոգիչ բան է նկատել: Նա նշեց` առաջին անգամ տեսել է, որ հավաքվածները շատ դեպքերում չեն լսում Նիկոլ Փաշինյանին, ով ուղղակիորեն հորդորում էր իր կողմնակիցներին` զուսպ պահել, չգնալ բախումների, չքաշքշել, չհայհոյել, և այդ հորդորների ժամանակ բազմաթիվ մարդիկ դժգոհում էին այդ կոչերից:

«Ես մտավախություն ունեմ` հանկարծ այդ մասսան չդառնա ամբոխ և չդառնա անվերահսկելի: Դա ամենավտանգավոր բանն է, որը կարող է տեղի ունենալ: Մասսաներին անընդհատ դուրս բերել փողոց, ցույց տալ, որ նրանք են ուժը, որ կարող են հարցեր լուծել, կարող է հակառակ էֆեկտ ունենալ, բումերանգային էֆեկտ: Ես երեկ առաջին անգամ նկատեցի, որ հավաքված ժողովրդի մեջ կան խմբեր, որ չեն ենթարկվում պարոն Փաշինյանին, նա ստիպված էր դիմել իր կողմնակիցներին, որ իրենց զուսպ պահեն: Այս թավշյա հեղափոխությունը, որ պատմության մեջ մտավ իբրև հեղափոխություն, որի ժամանակ մի կաթիլ արյուն չի թափվել, հենց այդպես էլ պետք է շարունակվի, և վերջնական ակկորդը լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որից հետո կթևակոխենք հանգիստ քաղաքական և տնտեսական զարգացման փուլ: Ես հուսով եմ` բոլոր կողմերը կհասկանան, որ իրենց անձնական շահերը չեն, աթոռակռիվ չէ, պետական մտածելակերպ կդրսևորեն, կհասկանան, որ գործ ունեն պետության հետ, հակասությունները մի կողմ դրած կգան կոնսենսուսային որոշումների»,- նշեց նա:

Այն, որ հասարակությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա, ըստ քաղաքագետի, փաստ է: Նա կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է ձերբազատվի իր մաքսիմալիստական տեսակետից, թե ՀՀ-ում ամեն ինչ նորմալ է, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա. կա, քանի որ ներկայիս ԱԺ-ն և նրա ներսում ձևավորված պատկերը որևէ աղերս չունեն Հայաստանի հասարակության քաղաքական ներկա նախասիրությունների հետ:

«Չեմ ուզում կառչել փաստից, թե անպայման անհրաժեշտ է, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի կեսերին, թող լինեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց այն, որ Հայաստանում ուղղակիորեն անհրաժեշտություն է և հասարակության կողմից պարտադրված է համապետական ընտրությունների անցկացումը, փաստ է, քաղաքական բոլոր ուժերը դրա հետ պետք է համակերպվեն»,- ասաց Համբարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

16:17 28.06.2025

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

16:00 28.06.2025

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […] ...

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

15:25 28.06.2025

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

15:10 28.06.2025

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP