ՌԴ-ն կապ չունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, իսկ պատերազմի հրահրումը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի վրա. Զատուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ՌԴ-ն կապ չունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, իսկ պատերազմի հրահրումը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի վրա. Զատուլին

00:00 04.10.2018

ԱՊՀ-ի և Եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի խոսքեր՝ Ռուսաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն:

«Ադրբեջանի քաղաքականության ու պատգամավորի ցանկության միջև մեծ տարբերություն կա: Իհարկե, խորհրդարանում կան որոշ անկեղծ պատգամավորներ, որոնք ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, այնքան վտանգավոր չեն, որքան նրանք, ովքեր պատմում են Ռուսաստանի հետ հիանալի հարաբերությունների մասին, իսկ հետո պատրաստ են մեզ վրա բարդել բոլոր մեղքերն ու խնդիրները»,- ասել է Զատուլինը:

Զատուլինը նաև նշել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, իսկ պատերազմի հրահրումը կարող է վատ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա:

«Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում գնալ կոմպրոմիսի, ցանկանում է վերցնել իր ուզածը ռազմական գործողությունների սպառնալիքների գնով: Մենք դրանով բացարձակապես հետաքրքրված չենք: Մեր ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանխելուն: Եվ նման հարաբերություններում դառնում ենք Ադրբեջանի քաղաքական շրջանակների հակառակորդը: Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին ցանկանում է լինել»,- ասել է Զատուլինը:

Ավելի վաղ РУСАРМИНФО-ն հայտնել էր, որ ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է՝ Ռուսաստանը «օկուպացրել է Ադրբեջանի հողերը» Լեռնային Ղարաբաղում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

15:25 28.06.2025

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

15:10 28.06.2025

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

14:54 28.06.2025

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

14:30 28.06.2025

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...

BACK_TO_TOP