00:39 04.10.2018
Կադիսում ներկայացվել Է Hyperloop տեխնոլոգիայի օգտագործմամբ գերարագընթաց փոխադրամիջոցի առաջին մարդատար պատիճախցիկը, որն ստացել Է Quintero One անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իսպանական 20 minutos ինտերնետ-պորտալը:
Պորտալի տվյալներով՝ 32 մետր երկարությամբ և 5 տոննա քաշով պատիճախցիկը մշակվել Է Carbures ձեռնարկությունում: Նշվում է, որ այն կարող է 30–40 ուղևոր տեղափոխել՝ ժամում ավելի քան 1000 կիլոմետր արագությամբ: Գործարանի ինժեներները նշել են, որ նորույթի մշակման համար պահանջվել է 21 հազար ժամ: Մարդատար պատիճախցիկը կտարվի Թուլուզ՝ դրա ներքին համալրման աշխատանքներն ավարտելու համար, իսկ հինգ տարի հետո Quintero One-ն, ինչպես սպասվում է, կկարողանա ուղևորներ փոխադրել առևտրային հիման վրա:
Hyperloop-ն այն մի քանի ընկերություններից մեկն է, որ աշխատում է համանուն տեխնոլոգիայի մշակման վրա, որը ներկայացնում է օդի իջեցված ճնշմամբ հատուկ խողովակաշար՝ պատիճախցիկներով ժամում մինչեւ 1200 կիլոմետր արագությամբ մեծ հեռավորություններով ուղևորների և բեռնափոխադրման համար:
Ընկերությունն արդեն մեծ արագության տրանսպորտային համակարգի նախագծման և կառուցման համաձայնագրեր ունի Ֆրանսիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, սակայն առայժմ այս նախագիծը ոչ մի տեղ չի իրացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:45 28.06.2025
Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...
15:25 28.06.2025
Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվելԳազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...
15:10 28.06.2025
ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...
14:54 28.06.2025
Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...