16:59 03.10.2018
«Նա պարզապես լրտես է, հայրենիքի դավաճան։ Հասկանո՞ւմ եք՝ այդպիսի հասկացություն կա՝ հայրենիքի դավաճան», – այս բառերով Ռուսաստանի նախագահը բնորոշել է ռուս նախկին գաղտնի գործակալ, հետագայում Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Սերգեյ Սկրիպալին, որին վերջերս փորձել էին թունավորել։
Վլադիմիր Պուտինը նշել, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված աղմուկն արհեստականորեն մեծացվում է, ու որքան շուտ այն ավարտվի, այնքան լավ։
«Ես դիտարկում եմ որոշ տեղեկատվական աղբյուրներ, ու ձեր գործընկերներն առաջ են մղում մի միտք, որ պարոն Սկրիպալը կարծես մինչև իսկ ինչ-որ իրավապաշտպան է», – նշել է Պուտինը՝ անդրադառնալով թեմային Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախկին գործակալ, վերջերս սպանության փորձի ենթարկված Սերգեյ Սկրիպալը փորձել է բրիտանական հետախուզությանը կոմպրոմատային գաղտնի տեղեկություններ տրամադրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար, ներկայումս ՌԴ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար ու Վլադիմիր Պուտինի մերձավոր Նիկոլայ Պատրուշևի վերաբերյալ։ Այս մասին նախօրեին գրել էր New York Times պարբերականը՝ Սկրիպալի վերաբերյալ այսօր լույս տեսնող գրքին հղումով։
BBC-ի լրագրողի հետ Սկրիպալի զրույցներից ծնված գրքում նախկին գործակալը պատմել է, որ ինքն ու իր գործընկերներից մեկը ժամանակին տիրապետել են Ռուսաստանում գործող կոռուպցիոն ցանցի մասին տեղեկատվության, և այդ ցանցի ծայրերը հասել են Պատրուշևին։
Սկրիպալը պատմել է, որ իր գործընկերը փորձել է այդ տեղեկությունները փոխանցել բրիտանական հետախուզությանը, ինչից հետո սպանվել է հոսպիտալում։ Նրա մահվան պաշտոնական վարկածը եղել է ինքնասպանությունը, սակայն նրա մատները կտրված են եղել, ինչը հատուկ ազդանշան է եղել։
Սկրիպալը, իր իսկ խոսքերով, խուսափել է նման ճակատագրից, քանի որ ռուսական կողմում հարցաքննությունների ժամանակ խուսափել է այդ կոռուպցիոն սխեմայի մասին իր տեղեկացվածության մասին հիշատակումներից։
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...