Նրանք նորից սխալվեցին. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Նրանք նորից սխալվեցին. Նիկոլ Փաշինյան

18:25 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` հնարավոր համարո՞ւմ է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, պատասխանեց.

«ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլորի մասին»:

Անդրադառնալով մտահոգությանը, թե արտահերթ ընտրությունների` հապշտապ անցկացման պարագայում նորընտիր խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Փաշինյանը հիշեցրեց` գործող Սահմանադրությամբ ՀՀ ԱԺ առնվազն 1/3-ը լինելու է ընդդիմություն, և քաղաքական ուժը նույնիսկ եթե 0,3 տոկոս ձայն հավաքի, մեկ երրորդը իրենք են լինելու:

«ժողովուրդը կկատարի իր ընտրությունը, մենք կունենանք պատշաճ խորհրդարան, պատշաճ ընտրություններ»,- ասաց նա:

Կառավարություն-ԱԺ համագործակցության մասին խոսելով` վարչապետը նշեց.

«Երեկ մենք տեսանք կառավարություն-ԱԺ համագործակցությունը, երբ ԱԺ-ն որոշել էր կառավարությունից թաքուն անել մի փոփոխություն, առաջարկը բանավոր արվել էր նախորդ օրը, հետո գրավոր տեքստը, ըստ էության, մինչև օրվա վերջ էր արվել, հաջորդ օրը հրատապության ռեժիմով քննարկել էին, ցանկանում էին նույն օրը քվեարկել, մենք տեղյակ էինք, ասում էինք` մի՛ գնացեք այդ ճանապարհով, որովհետև վերջում լինելու է այն, ինչ եղավ: Ես սրա մասին հարկ եմ համարել այցելել ԱԺ, տեղյակ պահել ԱԺ նախագահին և ՀՀԿ խմբակցության ղեկավարին»:

Լրագրողները հետաքրքրվեցին` նախագահի հետ զրույցից ի՞նչ տպավորություն ունի, նախագահն ինչպե՞ս է տրամադրված, ստորագրելո՞ւ է այդ օրենքը, ինչին նա պատասխանեց.

«Ես չեմ կարծում` հանրապետության նախագահը որևէ բան կանի ՀՀ քաղաքացիների դեմ»:

Քննադատողների կողմից հնչեցվող հարցին` ի՞նչ կլինի, եթե ընտրությունները լինեն մայիսին, Փաշինյանն արձագանքեց.

«Նրանք, ովքեր ասում են` հիմա չլինի, լինի մայիսին, ասում են` գիտեք ինչ, եկեք էս քաղաքական ճգնաժամը մի ութ ամիս էլ շարունակվի, նորմալ քաղաքական ճգնաժամ է, ինչո՞ւ եք շտապում լուծել: Մենք համաձայն չենք այդ տրամաբանությանը, նրանք, ովքեր այդ տրամաբանությամբ են շարժվում, իրենց նեղ խմբային շահերը վեր են դասում պետական շահերից»:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են և պլան Ա-ին, և պլան Բ-ին, և նույնիսկ պլան Գ-ին:

Դիտարկմանը, թե արդյո՞ք երեկվանից կատարվողի հետևում այլ` դրսի ուժերի չի տեսնում, Փաշինյանը պատասխանեց.

«Իմ կարծիքն այն է, որ նրանք նորից սխալվեցին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

17:50 28.06.2025

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP