Հանրահավաքները լուրջ ազդեցություն կունենա՞ն զբոսաշրջության վրա. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

Հանրահավաքները լուրջ ազդեցություն կունենա՞ն զբոսաշրջության վրա. «Ժողովուրդ»

16:17 21.04.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանում անցկացվող հանրահավաքները խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Վանցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է.

«Աշխարհի բոլոր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, մշտապես երթեր են կազմակերպվում, բողոքի ցույցեր են անցկացվում,  բայց նրանց երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն այդպես էլ չի նվազում: Չեմ կարծում, որ Երևանում այս օրերին տեղի ունեցող հանրահավաքները լուրջ ազդեցություն կունենան զբոսաշրջության վրա»:

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում Բարսելոայում և Կատալոնիայի մի շարք այլ քաղաքներում անգամ բազմահազարանոց բողոքի ակցիաները բացասական չանդրադարձան զբոսաշրջության վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

00:07 09.05.2024

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։ «Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի […] ...

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

00:02 09.05.2024

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զրույցի բարդությունը ուռճացնելու կարիք չկա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների շրջանակը, այնքան ավելի […] ...

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

23:54 08.05.2024

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […] ...

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

23:42 08.05.2024

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ ...

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

23:10 08.05.2024

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

Մայիսի 7-ին Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի […] ...

BACK_TO_TOP