12:27 04.10.2018
Թուրքիայի արևելյան Բաքման նահանգում զինվորական ավտոշարասյան անցնելու ընթացքում զինյալներն ինքնաշեն պայթուցիկ սարք են գործարկել, որը խոցել է մեքենաներից մեկը։ Զոհվել է 4 զինվորական, ևս 5-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացրել է տեղական ինքնակառավարման մարմինը, փոխանցում է թուրքական մամուլը։
Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել են իրենց մոտ ահաբեկչական համարվող քրդական PKK («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») զինված խմբավորմանը, որի հետ թուրքական զինված ուժերը պատերազմի մեջ է 1970-ական թվականներից։
Խմբավորման և Թուրքիայի իշխանությունների միջև 2013-ին հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը խախտվել է 2015 թվականին։ Դրանից հետո Թուրքիայի զինված ուժերի, ոստիկանության, ժանդարմերիայի ու այլ զորքեր իսկական պատերազմ սկսեցին քրդական զինված խմբավորման դեմ, ինչը տարածվեց Թուրքիայի գրեթե բոլոր՝ արևելյան ու հարավարևելյան շրջաններում։
Մարտերն ընթանում էին հենց բնակավայրերում, ինչի պատճառով այդ տարածքի բնակչությունից տարբեր հաշվարկներով՝ մինչև կես միլիոն մարդ փախստական դարձավ, իսկ մի քանի քաղաքներ, ինչպիսիք են Դիարբեքիրը, Շըրնաքը, Սուրը և այլն, ծածկվեցին ավերակներով։
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...