Նիկոլ Փաշինյանի կինը բարձրախոսը խլեց Զարուհի Փոստանջյանի ձեռքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Նիկոլ Փաշինյանի կինը բարձրախոսը խլեց Զարուհի Փոստանջյանի ձեռքից

20:10 22.04.2018

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքը: Նախաձեռնության անդամներից մեկը ամբիոնից հայտարարեց, որ քաղաքական որոշում ունեն իրենց նախաձեռնության հետ կապ չունեցողներին խոսք չտալ:

Այս հայտարարությանը զուգահեռ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկ այլ բարձրախոսով զուգահեռ փորձում էր ելույթ ունենալ, բայց նրա ձայնը լսելի չէր: Հովհաննես Ազոյանի ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանն առանց թույլտվության բարձրացավ ամբիոն։ Որպեսզի թույլ չտան նրա ելույթը, կազմակերպիչները նախ՝ անջատեցին բարձրախոսը, հետո երաժշտություն միացրին։ Ցուցարարները վանկարկում էին՝ հեռացիր:

Միայն 5 րոպե բանակցություններից հետո Զարուհին ստիպված իջավ ամբիոնից։ Նրան այդպես էլ չհաջողվեց ելույթ ունենալ: Փաշինյանի կինը խլեց նրա ձեռքից բարձրախոսը: Փոստանջյանը իջավ և ուղեկիցների հետ հեռացավ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

12:54 04.05.2024

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է «պոտենցիալ հակամարտության» Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Հիմա Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններն են իրականացվում Ռուսաստանի սահմանների մոտ։ ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», որը, ի դեպ, […] ...

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

09:27 04.05.2024

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

ԱՄՆ-ը հույս ունի, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրականորեն կարձագանքի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման առաջարկին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում Մաքքեյնի ինստիտուտի անցկացրած ֆորումում։ «Հիմա ամենալավ բանը, որ կարող է պատահել, համաձայնության գալն է, որն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ը հրադադար ձեռք բերելու և […] ...

Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

08:35 04.05.2024

Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

Մայիս 3-ին, ժամը 23։45-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, հեղեղումների, ջրալցումների, փլուզումների, ջրում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Երևան քաղաքում Փրկարար ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն, կատարվում է հետախուզություն։ Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել են, ինչպես նաև փոխանցվել համապատասխան ծառայություններին։ ...

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

08:26 04.05.2024

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության […] ...

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ սոցցանցերում տարածված տեղեկությունները

08:19 04.05.2024

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ սոցցանցերում տարածված տեղեկությունները

ՀՀ պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: ...

BACK_TO_TOP