Փաշինյանին սիրողներին Վիգեն Սարգսյանը հորդորում է հիշել, թե ինչպես էին սիրում ու ատում Տեր-Պետրոսյանին, Դեմիրճյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

Փաշինյանին սիրողներին Վիգեն Սարգսյանը հորդորում է հիշել, թե ինչպես էին սիրում ու ատում Տեր-Պետրոսյանին, Դեմիրճյանին

12:55 23.04.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին լրագրողները հարցրել են, թե ինչի՞ է պատրաստ իշխանությունը ժողովրդի ցասումը մեղմելու համար: Սարգսյանն ասել է, որ առաջիկայում կառավարությունը ծրագիր է տանելու ԱԺ, և քայլերի մասին այնտեղ կխոսեն: Ըստ Սարգսյանի՝ մեկ-երկու մարդու միջոցով աշխատավարձերի, աղքատության հարցը լուծվելիք խնդիրներ չեն.

«Պետք է հիշեն, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է, քաղաքականության մեջ փլավ, ինչպես և պատերազմում, չի բաժանվում: Մի հատ հիշեք, թե ինչպիսի սուլոցներով ենք մենք ճանապարհել Կարեն Դեմիրճյանին 88-ին՝ Ղարաբաղը գրպանումս է արտահայտության համար, և ինչ ոգևորությամբ ենք հետո իրեն հետ ընդունել և Ազգային հերոս ընկալում: Հիշեք, թե ինչ ռեյտինգ ուներ Վազգեն Մանուկյանը, երբ վարչապետ եղած ժամանակ պետք է գնար, և ինչպես հասարակությունը ձեռքերի վրա պատրաստ էր նրան հետ բերել 96-ին: Հիշեք Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգը իր հրաժարականի ժամանակ, հիշեք հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ 95-96-ին, և այն ոգևորությունը, երբ նա հիմնական թեկնածուն էր նախագահական ընտրություններում այն ժամանակ գործող նախագահին: Նայեք Սաակաշվիլու կերպարը, որն իր երկրում դարձավ պերսոնա նոն գրատա, Ժակ Շիրակի պես նախագահին հիշեք, որը Ֆրանսիան միջազգային քարտեզի վրա դարձրեց խոշոր դերակատարներից մեկը, հիմա դատական հետաքննության տակ է՝ իր տարիքն առած վիճակում»,- ասել է Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը հավելել է, որ սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական կատեգորիա է ձևավորված իշխանությունը և դրանից բխող գործընթացները.

«Կարող է լինի դժգոհություն, հասարակությունը կարող է չընդունել այս կամ այն որոշումը, դա ասելու բազմաթիվ ձևեր կան»,- հավելել է պաշտպանության նախարարը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […] ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

BACK_TO_TOP