Էդմոն Մարուքյանը ևս հաղթանակ է տոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+26.09 oC

Էդմոն Մարուքյանը ևս հաղթանակ է տոնում

18:11 23.04.2018

 «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ողջունել է Սերժ Սարգսյանի հրաժարականը և այն «միանշանակ հաղթանակ» որակել: «Ազատության» հետ զրույցում Մարուքյանն ասել է, որ Սարգսյանի քայլը շատ ճիշտ էր և մյուս տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության»:

Ազատության հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք, որ սխալվեցիք, և իրականում ճիշտ էր հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը, փաստորեն, բերեց հաղթական ավարտի, Մարուքյանը պատասխանեց․

«Բայց դուք ի՞նչ գիտեք, մենք ինչ ենք քննարկել և ինչում ենք սխալվել: Մենք երբեք չենք ասել, որ փողոց դուրս գալը սխալ ենք համարում: Մեթոդաբանության տարբերություն է եղել:

Բնականաբար, ես շնորհավորում եմ բոլորիս այս արդյունքի համար, բայց պետք է նաև նշեմ, որ սա ուղղակի մի անձի հրաժարական է, և մենք դեռևս շատ անելիքներ ունենք համակարգային փոփոխությունների համար: Եթե սա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով է ավարտվելու, բնականաբար, դեռ շատ բան կա քննարկելու»,- ասել է նա:

«Ելք» խմբակցության հետագա ճակատագրին առնչվող հարցին Մարուքյանը պատասխանել է, որ խմբակցության ներսում որևէ բան չի փոխվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

08:10 06.08.2025

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...

Հրդեհ Արտանիշ գյուղում

08:00 06.08.2025

Հրդեհ Արտանիշ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

BACK_TO_TOP