Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Մոսկվայում քննարկել են Սիրիայի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Մոսկվայում քննարկել են Սիրիայի հարցը

16:57 28.04.2018

Այսօր Մոսկվայում բանակցություններ են ընթացել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև: Քննարկման թեման է եղել ապրիլի 7-ին Սիրիայում ենթադրաբար տեղի ունեցած քիմիական հարձակումը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, որոնք Աստանայի գործընթացի երեք երաշխավոր երկրներն են, թույլ չեն տա խոչընդոտել սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքին:

Կողմերը նաև քննարկել են Աստանայում մայիսի կեսին կայանալիք 9-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Լավրովը հայտնել է, որ Աստանայում աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայում ռազմագերիների ազատման հարցը:

Սերգեյ Լավրովն իր գործընկերներ Մևլյութ Չավուշօղլուի և Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ը կարող է նպաստել այն բանին, որ Սիրիայի հարցով Աստանայի գործընթացն արդյունավետ կերպով զարգանա բոլոր ուղղություններով:

«Աստանայի գործընթացի հենց սկզբից ՄԱԿ-ը հրավիրված է եղել դրան մասնակցելու: Աստանայում կայացած բոլոր հանդիպումներին ներկա է եղել Ստեֆան դե Միստուրան կամ նրա տեղակալը: Այժմ ՄԱԿ-ը կարող է մեծապես նպաստել այն բանին, որ Աստանայի գործընթացն արդյունավետ կերպով զարգանա բոլոր ուղղություններով»,- ընդգծել է Լավրովը՝ նշելով, որ աշխատանքի հիմնական ուղղություններից են դեէսկալացիայի գոտիները, հումանիտար օգնությունը և քաղաքական երկխոսությունը: 

Բացի եռակողմ հանդիպումից, կողմերը նաև երկկողմ հանդիպումներ են անցկացրել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP