12:59 30.04.2018
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր այցելել է Հորդանան: Մինչ այդ Պոմպեոն եղել է Սաուդյան Արաբիայում և Իսրայելում:
ԱՄՆ պետքարտուղար նշանակվելուց ընդամենը 2 օր անց Պոմպեոն մեկնել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան դաշնակիցների մոտ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա օրերին պետք է որոշի՝ Վաշինգտոնը դուրս կգա Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, թե ոչ:
Սաուդյան Արաբիայում ելույթի ժամանակ Մայք Պոմպեոն նշել է, որ Թեհրանը ցանկանում է ապակայունացնել Մերձավոր Արևելքը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և Եմենում գտնվող ապստամբներին սատարելու միջոցով: Իրանի իշխանություններն այս մեկնաբանություններն անվանել են «անհեթեթ և անհիմն մեղադրանքների կրկնություն»:
Իսկ Հորդանանում Մայք Պոմպեոն մանրամասներ է հաղորդել իր և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հանդիպումից: Նա նշել է, որ իրենց զրույցի հիմնական թեման է եղել ԱՄՆ-ի պահանջը, որ Փհենյանը վերջնականապես և լիովին դադարեցնի իր միջուկային և հրթիռային ծրագիրը:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին14:00 04.05.2025
Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդԲեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...
13:45 04.05.2025
Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովումԵրեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...
13:25 04.05.2025
100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
13:05 04.05.2025
Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
12:48 04.05.2025
Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունըԳերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...
12:30 04.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...