ԱԳ փոխնախարարն ընդունել է ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ԱԳ փոխնախարարն ընդունել է ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրենին

12:08 16.10.2018

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստանում էր գտնվում Երևանում նույն օրերին անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցության շրջանակում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ փոխնախարար Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Թեյլորը հանգամանալիորեն քննարկել են Եվրոպայի խորհրդի և Եվրամիության հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն լավ կառավարման համար» ծրագրի առաջին փուլի՝ 2015-2018թթ. արդյունքները և հաջորդ՝ 2019-2021թթ. փուլի ոլորտային ծրագրերը, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով ԱլԳ բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակներում ընդունված «20 թիրախային արդյունքներ մինչև 2020թ.» փաստաթուղթը։

Անդրադառնալով «Գործընկերություն լավ կառավարման համար» 2019-2021թթ. ոլորտային ծրագրերին՝ Նազարյանն արժևորել է դրանք՝ միտված ՀՀ նոր կառավարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումներին։

Ողջունելով հաջորդ եռամյա փուլի ոլորտային գերակայությունները, որոնց թվում են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց իրավունքների և խտրականության դեմ պայքարի ծրագրերը՝ զրուցակիցները միաժամանակ կարևորել են դրանց հավասարաչափ բաշխվածությունն՝ ըստ ազգային և տարածաշրջանային բաղադրիչների։

Նույն օրը Երևանում ՀՀ իրավասու գերատեսչությունների և մարմինների պատասխանատուների և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գործընկերություն լավ կառավարման համար» միջգերատեսչական ամենամյա նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2015-2018թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը և քննարկվեցին 2019-2021թթ. նախատեսված գերակա ուղղությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

BACK_TO_TOP