12:18 16.10.2018
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ սկզբունքային փոփոխություններ են կատարվել, և որպեսզի նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, մեկ այլ որոշմամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել արտահերթ նիստ՝ ինչպես Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այնպես էլ կից փաթեթի ընդունումը կազմակերպելու համար։
Հապճեպության ու ցայտնոտային իրավիճակը բացառելու համար փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։
Նախագծում կան սկզբունքային փոփոխություններ՝ ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար կլինի 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ըստ Զեյնալյանի՝ սրա նպատակը կուսակցական բազմազանություն ապահովելն է։ Նույն նպատակով իջեցվել է նաև ընտրագրավը՝ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից իջեցվելով 7500-ապատիկի։
Իսկ մանդատների բաշխումը լինելու է ոչ թե առնվազն 3, այլ առնվազն 4 կուսակցությունների/դաշինքների միջև։
Կներառվի նաև կանանց քվոտայի ավելացումը, և գործող 25 տոկոսի փոխարեն այս օրենսգրքով ընտրությունները կազմակերպելու դեպքում ԱԺ պատգամավորների առնվազն 30 տոկոսը կլինեն կանայք։
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...