13:16 16.10.2018
SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին:
– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական դատարանի որոշումները: Եվ Դուք առաջարկում եք մարդու իրավունքները խախտող պաշտոնյաներին զրկել Շենգենյան երկրներ մուտքի իրավունքից: Կարծում եք՝ դա բավարա՞ր է այդ հարցը լուծելու համար:
– Ես կարծում եմ, որ ինչ-որ բանից պետք է սկսել: Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդ է մտել 2000-2001թթ. և այդ ժամանակ 21 պարտավորություն ստանձնել, որոնցից 7-ը վերաբերում էին ժողովրդավարական ազատությունների նորմերին և մարդու իրավունքներին: Ընդ որում, պաշտոնապես նրանք իբր իրականացրել են դրանք, սակայն մեր ինստիտուտը դեռ 2006թ. հետազոտություն էր կատարել Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհուրդ մտնելուց առաջ ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ և մենք պրակտիկայում, գրավոր կերպով ցույց տվեցինք, որ պարտավորությունները չեն իրագործվել, մասնավորապես ոչ մի պարտավորություն՝ կապված մարդու իրավունքների պահպանման հետ:
Իսկ այժմ՝ այսքան տարիներ անց և այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին հրապարակվեց հատուկ հանձնաժողովի զեկույցը՝ կապված մեր բռնապետներին, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին կաշառելու հետ, լիովին ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ են կոշտ միջոցներ: ԵԽԽՎ-ն շարունակում է անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետ կապված իր պարտավորությունների խախտումները և տվյալ դեպքում 2017թ. վերջից ի վեր Ադրբեջանը դադարել է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բոլոր որոշումները, նույնիսկ չի վճարում այն փոխհատուցումները, որոնք սահմանել է ՄԻԵԴ-ը: Այդ պատճառով պատժամիջոցներն անհրաժեշտ են: Հարկավոր է կիրառել զանազան պատժամիջոցներ:
Ադրբեջանի բռնապետը, մեղմ ասած, լիովին անհարգալից վերաբերմունք է դրսևորում օրենքի նորմերի և օրենսդրական իրավունքի հանդեպ՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ միջազգային, այդ պատճառով պետք է սկսել պատժամիջոցներից: Եթե պատժամիջոցներ սահմանվեն կոնկրետ պաշտոնյաների, օրինակ՝ ոստիկանության սպաների նկատմամբ, որոնք մահ պատճառելու աստիճան ծեծում էին քաղաքացիներին, ապա վաղը մինչև ձեռք բարձրացնելը նրանք ավելի զգույշ կլինեն: Ավելին, ասեմ, որ 2003թ., երբ Իլհամ Ալիևն առաջին անգամ, այսպես ասած, ընտրվեց նախագահ, ոստիկանությունը շատ կոպիտ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարներին ցրելու համար: Այդ ժամանակ եղան մարդիկ, ովքեր ծեծից մահացան, մի կին կորցրեց տեսողությունը մահակի հարվածներից և ԵԱՀԿ-ի դիտորդները պահանջեցին պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր մարդկանց հաշմանդամ էին դարձրել և սպանել: Դրանից հետո նախագահը՝ մեր բռնապետ Իլհամ Ալիևը, ելույթ ունեցավ և հայտարարեց. «Ոստիկաննե՛ր, դուք չպետք է վախենաք, ձեր հանդեպ ոչ մի միջոց չի կիրառվի, դուք պաշտպանում էիք օրենքը, կարգը, որքան էլ որ պահանջներ լինեն, որ ձեզ պատասխանատվության ենթարկեմ, ես նման բան չեմ անի»: Նա այդպիսի ելույթ ունեցավ 2003թ. աշնանը: Հիմա 2018թ. է, ոստիկանները լսեցին Իլհամ Ալիևին և դրանից հետո ամեն տարի մեզ մոտ կտտանքներից մահանում է 10-12 մարդ: Դա միջինը, լինում է և ավելի շատ, ինչպես օրինակ՝ անցյալ տարի:
– Դուք նաև նշել եք, որ եվրոպական կառույցների՝ Արևմուտքի համար իրենց անգործությունը կարող է վատ հետևանքներ ունենալ: Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը:
– Ես խոսում էի միգրացիոն ալիքի մասին: Գիտեք, մենք հիմա Եվրոպայում ենք: Մենք երբեք այստեղ չէինք գա, 60 տարեկանից հետո չէինք լքի հայրենիքը, եթե հնարավոր լինել մնալ հայրենիքում, ապրել և բուժվել այնտեղ: Եվ հիմա, երբ այստեղ ենք, տեսնում ենք, որ եվրոպական համայնքի գլխավոր խնդիրներից մեկը ներգաղթյալների հսկայական հոսքն է, առաջին հերթին արաբական աշխարհից, Սիրիայից: Շատ դժվար է այդ հարցը լուծել:
Հարավային Կովկասի տարածքում ևս մեկ այդպիսի արյունալի հակամարտություն ոչ միայն մեր՝ Հարավային Կովկասի բնակիչների շահերից չի բխում, այլև եվրոպական քաղաքական գործիչներին բոլորովին պետք չէ ներգաղթյալների նոր հոսք Ադրբեջանից, որտեղ կարող է սոցիալական հակամարտություն տեղի ունենալ:
– Դուք որոշ առումով տուժել եք նաև ձեր հայաստանյան իրավապաշտպան գործընկերների հետ համագործակցության պատճառով: Երկու երկրների քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցությունն իմաստ ունի՞, թե՞ կարող է միայն վնասել ադրբեջանցի իրավապաշտպաններին:
– Իմ և ամուսնուս՝ Արիֆի ձերբակալության գործում ոչ մի դեր չի խաղացել մեր համագործակցությունը Հայաստանի մեր գործընկերների հետ: Մեր լավ, միակ համատեղ հայ-ադրբեջանական կայքը՝ publicdialogue-ը, որը մենք ստեղծել ենք իմ գործընկերուհի Լաուրա Բաղդասարյանի հետ, օգտագործվել է միայն որպես պատրվակ: Ես ավելի քան 30 տարի է՝ զբաղվում եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ, և մեր բռնապետին զայրացնում էր հենց իմ ակտիվությունը այդ առումով:
Ի դեպ, մենք բոլորս ձերբակալվել ենք մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը նախագահում էր Եվրոպայի խորհուրդը և որպես մի պետության ղեկավար, որը նախագահում է Եվրոպայի խորհուրդը, Իլհամ Ալիևը 2014թ. սկզբին ելույթ ունեցավ ՀԽԽՎ-ի նստաշրջանում և հայտարարեց, որ Ադրբեջանում չկա ոչ մի քաղբանտարկյալ: Հենց հաջորդ օրը ես հրապարակեցի քաղբանտարկյալների մեր ցուցակը, ելույթ ունեցա, ուղարկեցի դա ամեն տեղ անգլերենով և ասացի որ ԵԽԽՎ-ի ելույթում Իլհամ Ալիևը ստում է: Եվ շարունակեցի իմ գործունեությունը: Մեր ձերբակալության պատճառը եղել է հենց այս իրավապաշտպան գործունեությունը՝ կապված Ադրբեջանում քաղաքական խիստ բռնաճնշումների հետ: Իսկ ինչպես պատմությունից էլ հայտնի է, յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ:
– Այսինքն՝ համագործակցությունն ամեն դեպքում պետք է շարունակվի:
– Անպայման: Ավելին, ես և Լաուրան վերսկսեցինք մեր աշխատանքը, 6 ամսով մի ծրագիր իրականացրեցինք, որն ավարտվեց վերջերս՝ սեպտեմբերին: Կարող եք մտնել publicdialogue կայք և այնտեղ տեսնել ինտերնետային համաժողովները, որոնք մենք անցկացրել ենք հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին: Այնտեղ տեղադրված են համապատասխան թեմաներով հոդվածները, որոնք գրվել են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի հետազոտողների կողմից: Եվ մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը: Խնդրեմ, աջակցեք մեր publicdialogue-ին: Դա շատ կարևոր է, հատկապես երիտասարդության համար, որը մեծացել է պատերազմական պայմաններում:
Շատ կարևոր է, որ երիտասարդությունը տեսնի փոխազդեցություն, համագործակցություն, կարծիքների փոխանակում երկու ժողովուրդների, երկու երկրների տարբեր ներկայացուցիչների միջև:
Շարունակելի
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես էին եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:
Լեյլա և Արիֆ Յունուսների միակ դուստրը՝ Դինարան, Հոլանդիայում ապաստան էր ստացել 2009 թվականին: Ներկայումս ընտանիքը բնակվում է Ամստերդամում:
Լեյլա ու Արիֆ Յունուսներն ավելի վաղ դիմում էին ներկայացրել դատարան՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվության ստացման համար: Հայտարարության մեջ նշվել է, որ համաձայն բժշկական փորձաքննության, իրավապաշտպան Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկ հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով ու շաքարախտով, ունի մեծ քար լեղապարկում ու սուր ցավեր ստամոքսում: Արիֆ Յունուսը տառապում է 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով, երկու անգամ կաթված է ստացել:
16:30 26.06.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է […] ...
16:21 26.06.2025
ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքըԱշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...
16:14 26.06.2025
Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
16:07 26.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...