Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ժամը 20:00-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ժամը 20:00-ին

15:27 16.10.2018

SHANTNEWS.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտարարի այսօր` ժամը 20:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում:

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա:

Սրան զուգահեռ, այսօրվանից արդեն մեկնարկել են կառավարության ներկայացուցիչների և խորհրդարանական ուժերի միջև Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումները:

Նշենք, որ վարչապետի հրաժարականին հաջորդող 14 օրվա ընթացքում, եթե խորհրդարանում վարչապետ չընտրվի, ԱԺ-ն լուծարվում է, նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Հրաժարականին հաջորդող գործընթացները SHANTNEWS.am-ը ներկայացրել է թվերով և ժամկետներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

BACK_TO_TOP