16:05 16.10.2018
Այսօր նախատեսված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու: Արդյո՞ք դեկտեմբերն այն ողջամիտ ժամկետն է, երբ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. SHANTNEWS.am-ի հարցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին նույնիսկ ավելի վաղ:
«Ես ճիշտ էի համարում, որ ընտրություններն անցկացվեին դեռևս մայիսին, ոչ թե այսօր, այլ այն ժամանակ: Միևնույն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու էր: Չլսված բան է, երբ վեց ամիս պետությունն ապրում է մի ֆորմատում, երբ գործադիր իշխանությունը մի ուժ է, օրենսդիրը՝ մեկ այլ: Պետությունը չի կարող զարգանալ, երբ բոլոր խնդիրները մեկը մյուսի վրա են գցելու: Օրենսդիրը գցելու է գործադիրի վրա, գործադիրն էլ ասելու է՝ օրենսդիրը մեզ խանգարում է, չենք կարող աշխատել: Պառլամենտական բոլոր երկրներում իշխող կուսակցությունը պետք է ունենա կայուն մեծամասնություն, կամ գոնե կայուն կոալիցիոն մեծամասնություն լինի»,- ասաց նա:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո արդյո՞ք հնարավոր են անակնկալներ ՀՀԿ-ի կողմից, Կարեն Քոչարյանը ոչինչ չբացառեց:
«Քաղաքականության մեջ սխալ է բացառել անակնկալները, բայց տվյալ պարագայում քիչ հավանական եմ համարում, հատկապես այն բանից հետո, ինչ կատարվեց հոկտեմբերի 2-ին: Հանրապետականը հիմա շանս ունի ռեստարտ լինելու, ապագայում մնալու քաղաքական դաշտում, ընդ որում, հենց այս իշխանության օրոք՝ լինելով բավականին պինդ ընդդիմություն:
Այնտեղ փորձառու, խելացի և բանիմաց գործիչներ շատ կան: Կա երկարատև կառավարման, քաղաքական գործունեության փորձ, կա արտաքին քաղաքական հարաբերությունների փորձ»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում կա մի շրջանակ, որը քաղաքական է և ոչ կրիմինալ: Հենց այդ շրջանակը, ըստ քաղտեխնոլոգի, «ռեստարտ»-ի դեպքում կարող է դառնալ լավ ընդդիմություն:
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...