12:25 02.05.2018
«Քվեարկությունը հուսահատեցրեց ինձ», – այսօր Factor. am-ին հարցազրույց տալով՝ ասել է գործարար Խարատուր Սուքիասյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում, գործարարն ասել է, որ պետք է կոնսենսուս լինի: Կուսակցության ներկայացուցիչները պետք նստեն, քննարկեն, հանդիպեն առաջնորդի հետ և վերջնական եզրակացության գան: Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ իր ղեկավարած «Սիլ կոնցեռն»-ը վաղուց է միացել բողոքի ակցիաներին, գործադուլ չի հայտարարված՝ բացառությամբ սննդի որոշ կետերի:
«Ես կարծում եմ՝ բոլոր գործարարներն էլ հոգով ձեր հետ են, թե ով որ պահին կգիտակցի պահի պահանջը, դա արդեն այլ է: Էդ ավանդույթը Հայաստանում եղել է, որ գործարարները չասեն, չխոսեն: Դուք ինքներդ գիտեք, թե ինձ հետ ինչ կատարվեց, երբ ես 2008 թվականին կանգնեցի ժողովրդի կողքին, բայց ես կարծում եմ, որ դա իմ կյանքի ճիշտ քայլերից մեկն է եղել», – հավելել է Խաչատուր Սուքիասյանը:
Գործարարն այն կարծիքին է, որ Հայաստանը այս ամենից հետո կդառնա համակարգային պետություն: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչքանով է Նիկոլ Փաշինյանը համապատասխանում վարչապետի պաշտոնին, նա նշել է.
«Ես ասել եմ, որ դա քաղաքական պաշտոն է, ցանկացած մարդ, ով քաղաքական հասունություն ունի, կարող է շատ լավ վարել և պատմության մեջ մտնել որպես այդպիսին: Էնպես որ էդ գուշակությունները ոչ մի հիմք չունեն: Ի՞նչ գուշակություն: Եթե մարդն էսպիսի ճանապարհ է անցել, համակարգը պատկերացնում է, ապա ամենակարևորը սկզբունքայնությունն է », – ասել է Խաչատուր Սուքիասյանը՝ բերելով իր կոնցեռնի օրինակը, որտեղ աշխատանքի, իր հետ համաձայնեցնելով, ընդունում են միայն ղեկավար պաշտոնների պաշտոնյաներին, մնացած դեպքերում աշխատում է համակարգը: Նույնը պետք է լինի նաև երկրի պարագայում:
21:00 26.07.2025
Սիյարտոն Հունգարիայի դեմ ՄՔԴ-ի որոշումը մանր քաղաքական վրեժխնդրություն է անվանելՄիջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բուդապեշտ կատարած այցի ժամանակ ձերբակալելուց հրաժարվելու համար, մանր քաղաքական վրեժխնդրություն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատավորների կոլեգիայի կողմից Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեային ներկայացված բողոքը։ «Միջազգային քրեական […] ...
20:55 26.07.2025
Հայտնի են ԿԼ-ի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարներըԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կսպասարկի Կոսովոյի մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Մերվան Բեյթուլահուն, որին խաղադաշտում կօգնեն Էդմոնդ Զեքիրին ու Ֆատմիր Սեկիրաքան։ Չորրորդ պաշտոնյան Ռեզարտ Հասանայն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթել է հունգարական […] ...
20:50 26.07.2025
Շոտլանդիան բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի այցի դեմՇոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքներում շաբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ, հաղորդում է STV-ն։ «Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը հավաքվել էին Էդինբուրգում և Աբերդինում՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շոտլանդիա այցի դեմ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Աբերդինի կենտրոնում ցուցարարները ծածանել են Թրամփի դեմ կարգախոսներով պաստառներ։ Հեռուստաալիքը նշում է, որ ոմանք […] ...
20:42 26.07.2025
Axios․ Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ-ին փոխել մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում՝ բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն մի քանի անգամ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք […] ...
20:35 26.07.2025
ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայումՉեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պատմությունը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր […] ...
20:30 26.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 38 շենք, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ալ․ Մանուկյան փ. 1, 2, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. […] ...