Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման արդյունքները մտահոգության տեղ չեն թողնում. Երևանում են արտասահմանյան տասնյակ մասնագետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման արդյունքները մտահոգության տեղ չեն թողնում. Երևանում են արտասահմանյան տասնյակ մասնագետներ

10:45 18.10.2018

Երևանում այս երկու օրերին տասնյակ երկրների առաջատար վարակաբանները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար ներկայացուցիչները «Պատվաստանյութերի վերաբերյալ միջազգային սիմպոզիում․ ՄՊՎ, կարմրուկ, կապույտ հազ և այլ արդի թեմաներ» խորագրով միջոցառման ժամանակ քննարկում են զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քայլերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում), գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, մեկտեղել է մասնագետներին, որոնք ներկայացնում են մարդու պապիլոմավիրուսի, կարմրուկի, կապույտ հազի կանխարգելմանն ուղղված քայլերը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվանի մի շարք մասնագետներ հատուկ անդրադարձել են իրենց երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ներդրման ընթացքին, հանրության շրջանում այս պատվաստման հանդեպ վստահության ձևավորմանն ու պատվաստումների արդեն ապահովված բարձր ծածկույթին:

Արգենտինայի փորձը` ՖԱՅԴԵՔ-ի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյան

«ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ապահով է ու շատ լավը` հիշեք: Երբ կա հիվանդություն և կա պատվաստանյութ, միանշանակ, գերադասելի է պատվաստանյութը: Հայաստանում մի շարք վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, կարմրուկի դեմ պատվաստման ներդրումը փայլուն արդյունք է տվել: Վստահ եմ` նույնը կարձանագրվի նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստման առումով: Սա երկրորդ ամենատարածված պայքարի միջոցն է քաղցկեղի դեմ: Վստահ եմ, որ աշխարհի հաջող փորձը կնպաստի, որ Հայաստանն այս առումով բարձր արդյունք գրանցի»,-շեշտել է անվանի մանկաբույժ-վարակաբան, Արգենտինայում, ԱՄՆ-ում և Հայաստանում ՖԱՅԴԵՔ-ի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանը:

 Իռլանդիայի փորձը` առողջապահության կազմակերպիչ, ԱՀԿ փորձագետ Բրենդա Կորկորա

«Իռլանդիայում իմունիզացիայի ծրագրի շրջանակներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ներդրման առաջին տարում արձանագրեց փայլուն արդյունք` մինչև 80 տոկոս ընդգրկում ունեցանք: Սակայն Ճապոնիայի և Դանիայի որոշ քայլերի հետևանքով որոշակիորեն այդ թիվը նվազեց` մինչև 50 տոկոսի: Հակաքարոզչությունը մեզ մոտ էլ որոշ մտահոգություններ առաջացրեց: Սակայն ընդգրկուն կրթական ծրագրերն առողջապահության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, ծնողների համար տվեց իր արդյունքը, քանի որ մեր ներկայացրածն ամբողջությամբ գիտական հիմքերի վրա էր: Այսօր արդեն ունենք 67 տոկոս ընդգրկվածություն ՄՊՎ դեմ պատվաստումներում, բայց ավելի բարձր արդյունքի պետք է հասնենք»,-հայտարարել է Իռլանդիան ներկայացնող առողջապահության կազմակերպիչ, ԱՀԿ փորձագետ Բրենդա Կորկորան:

Վերջինիս խոսքով` պատվաստվող աղջիկներից 10-ից 7-ի մոտ քաղցկեղը կանխարգելվում է: Փորձագիտական գնահատականներով` եթե այդ աղջկա մոտ նախաքաղցկեղային կամ քաղցկեղային վիճակ լիներ ու բուժումների կուրս անցկացվեր, բուժման այդ կուրսը կարող է տանել անպտղության: Իսկ պատվաստման արդյունքում վերարտադրողական առողջությունը կարող է ավելի ավելի ամուր լինել, քան նրանցը, ովքեր չեն պատվաստվել: Ճիշտ ուղերձն է պետք տեղ հասցնել` գիտական հիմքերով, ոչ թե սիրողական, հուզական ենթադրություններով:

Արգենտինայի փորձը` պատվաստումների և պատվաստանյութերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Ռիկարդո Ռուտիման

«Աշխարհի բոլոր երկրների 40 տոկոսն արդեն ներդրել է այս պատվաստումը, ու առաջին հերթին ներդրել են զարգացած երկրները: 270 մլն դոզաչափ պատվաստանյութ է տրամադրվել արդեն, որոնք բոլորը գիտահետազոտական ամենատարբեր փուլերով են անցել` առանց կասկածի տեղ թողնելու: Արգենտինայում մենք այդ ուղղությամբ աշխատում ենք արդեն 20 տարի»,-մանրամասնել է մանկաբույժ-վարակաբան, պատվաստումների և պատվաստանյութերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Ռիկարդո Ռուտիմանն Արգենտինայից:

Մոլդովայի փորձը` համաճարակաբան, Առողջապահության ազգային գործակալությաններկայացուցիչ Ալեքսեյ Ցեբան

«Բախտավոր ենք, որ ամենազարգացած երկրների կողքին մենք ևս ներդրել ենք ՄՊՎ դեմ պատվաստումը: Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը պատվաստումը ներդնելով դասվում են այն ներդրած ամենաառաջադեմ երկրների շարքին: Այո, աշխարհի հաջող փորձը հաշվի առնելով միայն կարող ենք փրկել կանանց կյանքերը: Մոլդովայում պատվաստումների գործընթացում ներգրավվածությունը 65 տոկոս է: Մենք ակտիվ ենք սոցցանցերում, ակտիվորեն աշխատում ենք առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ` ճշգրիտ փոխանցելոււ պատվաստման կարևորությունն ու անվտանգությունը: Մեր երկիրը քաղցկեղի այս տեսակի բուժման համար տարեկան ծախսում էր շուրջ 200 հազար դոլար: Նույնքան արժենում է նաև պատվաստման գործընթացը: Ստացվում է, որ մենք այլևս ծախս չենք անում բուժման վրա, միաժամանակ փրկում ենք 100 կանանց կյանք` առանց մեկ դոլար ավելի ծախսելու»,- ընդգծել է Մոլդովան ներկայացնող համաճարակաբան, Առողջապահության ազգային գործակալության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցեբանը:

 Ֆրանսիայի փորձըՔաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությաններկայացուցիչ (IARC), ֆրանսիացի վարակաբանհամաճարակաբան Իակոպո Բաուսանո

ՄՊՎ դեմ պատվաստանյութն անվտանգ է, վնասակար չէ, ու հայտարարության հիմքում գիտահեն ապացույցներ են` հայտարարում է Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության ներկայացուցիչ (IARC), ֆրանսիացի վարակաբան, համաճարակաբան Իակոպո Բաուսանոն:

 Սա պատվաստումների պատմության մեջ ամենաանվտանգն է, ու միաժամանակ որոշ մտահոգությունների պատճառով այն բազմիցս փորձաքննության է ենթարկվել և ստուգվել: Կարող ենք հայտարարել` ՄՊՎ դեմ պատվաստումն ապահով է ու անվտանգ և ապահովում է հիվանդությունից շատ բարձր պաշտպանություն` ընդգծում են սիմպոզիումին մասնակցող առաջատար մասնագետ-վարակաբանները աշխարհի տարբեր երկրներից:

ՖԱՅԴԵՔ-ը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում) հիմնադրվել է արգենտինահայ հայտնի վարակաբան դոկտոր Դանիել Ստամբուլյանի կողմից։ Նա հիմնադիրն է նաեւ Վարակիչ հիվանդությունների համահայկական միության (API), Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունների կենտրոն հիմնադրամի (FUNCEI), ԱՄՆ-ում հիմնված FIDEC USA շահույթ չհետապնդող կազմակերպության և Հայաստանում` ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի, ինչպես նաև համահիմնադիրն է Վարակիչ հիվանդությունների արգենտինյան հասարակության (SADI). Իր գործունեության ընթացքում դոկտոր Ստամբուլյանն արժանացել է բազմաթիվ պարգևների իր բժշկական և մարդասիրական ներդրումների համար։

Ներկայում ՖԱՅԴԵՔ-ը համագործակցում ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության հետ՝ համակարգելով Հայաստանում ՄՊՎ տարածվածությունը գնահատող համաճարակաբանական ուսումնասիրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

15:25 28.06.2025

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

15:10 28.06.2025

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

14:54 28.06.2025

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

BACK_TO_TOP