20:58 03.05.2018
Մոտ 1 ժամից կմեկնարկեն ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները: «Զալցբուրգ»-ը կընդունի Մարսելի «Օլիմպիկ»-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկո»-ն՝ Լոնդոնի «Արսենալ»-ին: «Օլիմպիկ»-ն իր դաշտում 2-0 հաշվողվ հաղթել էր ավստրիական ակումբին, իսկ «Արսենալ»-«Աթլետիկո» կիսաեազրափակիչ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի արդյունքով. զինագործներն ու մադրիդցիները մեկական գնդակ էին փոխանակել: Այդ խաղին Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում, վնասվածքից դեռևս չէր ապաքինվել: Այսօր, սակայն, իրավիճակն այլ է:
Անձրևի աղմուկը խանգարում է լսել գլխավոր մարզչի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի զրույցը: Վենգերի համար այս մարզումը վերջիններից է «Արսենալ»-ի ղեկին, իսկ Մխիթարյանի համար՝ առաջիններից մեկը ծնկի վնասվածքի ապաքինումից հետո: Միգուցե դա է պատճառը, որ 69-ամյա մասնագետն ու 29-ամյա ֆուտբոլիստն ամենաշուտն են եկել մարզաբազա, քննարկումն էլ տևում է բավական երկար, այնքան մինչև հավաքվում են լոնդոնյան ակումբի մյուս խաղացողները: Իսկ քննարկելու հարցեր, իսկապես, կան. ամենաառաջնայինը՝ ինչպես հաղթահարել Մադրիդի Աթլետիկոյի արգելքն ու հասնել Եվրոպա լիգայի եզրափակիչ:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ Արսենալի՝ եզրափակիչ դուրս գալու հնարավորություններն ավելի իրական էին թվում: Լոնդոնյան խաղի ընթացքը հենց սկզբից բարենպաստ էր զինագործների համար: Մեկնարկից ընդամենը 10 րոպե հետո երկրորդ կոպիտ խախտման համար հեռացվեց մադրիդյան ակումբի խորվաթացի պաշտպան Սիմե Վրսալյկոն: 10 հոգով մնացած «Աթլետիկո»-ն ստիպված էր սեղմվել սեփական դարպասին ու հետ մղել «զինագործներ»-ի ՝ միմյանց հաջորդող գրոհները: «Արսենալ»-ի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում Յան Օբլակի դարպասի ուղղությամբ 28 հարված կատարեցին, բայց դրանցից միայն մեկը նպատակին հասավ: Դա խաղի 61 րդ րոպեին էր:
Here’s the @Betfair preview for tonight’s big #ATLvAFC match. What do you reckon the final score will be?
Get all the odds ???? https://t.co/Bz3JPl9ra4 pic.twitter.com/o7fxPVz9jF
— Arsenal FC (@Arsenal) May 3, 2018
Ֆրանսիացի Ալեքսանդր Լաքազեթի գոլից հետո էլ լոնդոնցիները հնարավորություններ ունեին, բայց դրանք օգտագործելու փոխարեն բաց թողեցին մադրիդցիների՝ հատուկենտ հակագրոհներից մեկը: «Աթլետիկո»-ի հարձակվող Գրիզմանը 82 -րդ րոպեին հարվածային դիրքում հայտնվեց անհավանական սայթաքումների ու պատահական համընկնումների արդյունքում:
Նման խաղից հետո 1-1 հաշիվն Արսենալի համար պարտության պես մի բան էր: Այդ մասին խոսեց նաև Վենգերը՝ ընդգծելով, որ ավելի հավանական է համարում Աթլետիկոյի՝ հաջորդ փուլ դուրս գալը: Ինչ կարծիք ունի ֆրանսիացի մասնագետը 1 շաբաթ անց:
«Հաջորդ խաղը միշտ էլ ավելի կարևոր է, քան նախորդը: Ավելին, հաջորդ խաղը մեծ խաղ է լինելու, շատ, շատ, շատ մեծ խաղ մեզ համար, որովհետև Չեմպիոնների լիգա դուրս գալու հարցում «Արսենալ»-ի ապագան կախված է դրանից: Մենք գիտենք, որ պետք է անպայման գոլ խփել, այնպես որ, շատ հստակ խնդիր ունենք մեր առջև դրված և ունենք հստակ մոտեցում: Միակ բանը, որ հստակ չէ, այն է՝ արդյոք «Աթլետիկո»-ն կփորձի նույն կերպ գործել, թե այլ մարտավարություն կընտրի»:
Բուքմեյքերական ընկերություններն «Աթլետիկո»-ի հաղթանակի հավանականությունը շուրջ 3 անգամ ավելի բարձր են գնահատում, քան «Արսենալ»-ինը: Բայց վիճակագիրները չէ, որ ֆուտբոլ են խաղում:
Այս հանդիպմանը «Եվրոպա» լիգայում իր ցուցանիշները բարելավելու լավ հնարավորություն ունի Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը դա ապացուցեց Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին խաղում՝ յուրատեսակ ռեկորդ գրանցելով: Հենրիխը դարձավ միակ ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ է խփել ինչպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, այնպես էլ դրա դարպասը:
«Աթլետիկո»-«Արսենալ» հանդիպումը կարող եք դիտել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում, Երևանի ժամանակով 23.05-ին:
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...