13:45 18.10.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: «Սասնա ծռեր»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով:
Երկու ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարից պատասխան նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ նրա դիմումին սահմանված կարգով ընթացք է տրվել:
Զուգահեռաբար՝ մի խումբ մտավորականներ ս.թ. օգոստոսի 7-ին դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհել հետին թվով, քանի որ նա նախկինում երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումներն ապօրինի և անհիմն կերպով մերժվել են:
Քաղաքացիությունը հետին թվով շնորհելու վերաբերյալ թե՛ Ժիրայր Սեֆիլյանի վերը նշված դիմումին և թե՛ մտավորականների նամակին ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով:
Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, այսինքն՝ տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սեֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք, և եթե Ժիրայր Սեֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»:
15:45 28.06.2025
Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...
15:25 28.06.2025
Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվելԳազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...
15:10 28.06.2025
ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...
14:54 28.06.2025
Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...