13:28 07.05.2018
«Ելք»-ը լինելու է իշխանական խմբակցություն, մենք պետք է աջակցենք կառավարությանը, պետք է լինենք Նիկոլ Փաշինյանի թիկունքը, հետևաբար մեր գործունեությունը տարբերվելու է: Հիմա պետք է աշխատենք այն ռեֆորմների ուղղությամբ, որը կբերի կառավարությունը խորհրդարան:
Իմ քաղաքական պատկերացումներից ելնելով՝ Հանրապետական կուսակցությունը կհաստատի Փաշինյանի ծրագիրը, և Փաշինյանը կունենա այնպիսի ծրագիր, որը կառավարությունը կհաստատի: Եթե Հանրապետականը չպիտի հաստատի Փաշինյանի ծրագիրը, ապա անիմաստ է նրան վարչապետ ընտրելը: Եթե չի հաստատում Փաշինյանի ծրագիրը, նորից երկփուլանի ընտրություն է սկսվում խորհրդարանում: Դա անցած էտապ է, իմաստը ո՞րն է:
Մարդիկ ասում են՝ մենք գնում ենք ընդդիմություն, բայց դա չի նշանակում, որ կառավարության ծրագիրը չեն հաստատի: Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը մնա, գուցե հանրապետականներին ձեռնտու լինի խորհրդարանական նոր ընտրությունը, եթե ադմինիստրացիան փոխվի, որը դժվար է փոխել, քանի որ շատ է արմատացած, գուցե իրենց շահերից չբխի, նաև հնարավոր է՝ երկրի շահերից էլ չբխի»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրել է, որ մեզ սպասվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, տնտեսական խնդիրներ, բարեփոխումներ, քաղաքական ճգնաժամի հաղթահարում:
«Կայունությունը բոլորի շահերից է բխում, դրանք են Փաշինյանի հիմնական խնդիրները»,- հիշեցրել է Էդմոն Մարուքյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ հանրապետականները՝ որպես ընդդիմություն, կարող են նաև խանգարել, բայց իրենք էլ ունենք իրենց «հնարավորությունները»:
«Այսօրվա համակարգն այնպիսին է, որ Փաշինյանի կառավարությունը կարող է խորհրդարան չգալով երկրում աուրան փոխել, և երբ բանը հասնի խորհրդարանում օրենք անցկացնելուն, քաղաքական խորհրդատվություններով փորձել անցկացնելը անհնար չէ: Պատկերացնենք, նա խորհրդարան չգալով ինչ կարող է անել: Կարող է ձևափոխել ամբողջ գործադիր իշխանությունը, մարզային իշխանությունները և տնտեսական ուղերձներ հղել՝ մաքսային, հարկային վարչարարություն անել, մոնոպոլիաների հետ կապված:
Հայաստանի պրոբլեմն այն չէ, որ օրենքներն են վատը, այլ ասում էին՝ դու ուզո՞ւմ ես գազի լցակայան կառուցել, պետք է գաս, մեզ հարցնես, չես կարող կառուցել: Դու ուզո՞ւմ ես չգիտեմ ինչ ներմուծել, պետք է գաս, մեզ հարցնես, պետք է թույլ տանք: Երբ միջավայր է փոխվում՝ յուրաքանչյուրն ինչով ուզում է, կարողանում է զբաղվել օրենքի շրջանակում: Եվ այդտեղ խորհրդարան գալու գործ չկա: Կառավարությունը շատ կարճ ժամանակահատվածում կարող է այս խնդիրները լուծել»,- ասել է Մարուքյանը:
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...