Հայաստանը քաղաքացիներին տուգանող պետությունից պետք է վերածվի քաղաքացուն աջակցող պետության. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC

Հայաստանը քաղաքացիներին տուգանող պետությունից պետք է վերածվի քաղաքացուն աջակցող պետության. Նիկոլ Փաշինյան

13:22 08.05.2018

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև դիվանագիտական կորպուսի աշխատանքին: Նա նշել է, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների և գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաև խորհրդարանին: Պետք է գնահատել արդյունավետությունը, որոշել աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղիները:

«Բնականոն զարգացումն ապահովելու իմաստով կարևոր եմ համարում քաղաքացիների և Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդու տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀ քաղաքացու գործառույթը ոչ թե ապրելն ու ստեղծագործելը, երջանիկ լինելն էր, այլ տուգանվելը, նորից տուգանվելը, հետո նորից տուգանվել տուգանքը ժամանակին չվճարելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա իր խոսքում նաև նշել է, որ այդ արատավոր երևույթը մի քանի ոլորտներում առկա է, հատկապես զգալի է արագաչափերի և տեսախցիկների գործունեության դաշտերում: Ըստ Փաշինյանի՝ ոչ ոք չի կարող նսեմացնել երթևեկության անվտանգությունը ապահովելու խնդրի կարևորությունը, բայց դա չի կարելի անել մարդկանց քաղաքացիական արժանապատվության, երկրի մթնոլորտը խաթարելու հաշվին:

«Երթևեկության կանոնների, ավտոկայանատեղիների հետ կապված տարեկան միլիոնավոր տուգանքներ են նշանակվում, ինչից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում ապրում են օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով ավելի հաճույքով չեն զբաղվում, քան օրենքը խախտելով: Այս իրավիճակը ոչ միայն չի նպաստում երթևեկության կանոնների պահպանմանը, այլ նաև ուղղակիորեն հարվածում է քաղաքացիների գրպանին, ինքնազգացողությանն ու տրամադրությանը, ինչպես նաև երկրի մթնոլորտի վրա է ազդում: Քաղաքացիներին պատժելու խելագար մոլուցքին պետք է վերջ տրվի ժամ առաջ, և նպատակը լինի ոչ թե տուգանելը, այլ զգոնությունը բարձրացնելը, փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դրանք պետք է իրենց չափով ու հաճախությամբ համապատասխանեն երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին և տրամաբանությանը: Փաշինյանը նշեց, որ այս մոտեցումն անհրաժեշտ է որդեգրել ոչ միայն երթևեկության, այլ բոլոր ոլորտներում:

«Հաճախ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվող անհատների և ընկերությունների վրա անիմաստ տուգանքներ են բարձված, որ չեն վճարել ու չեն վճարելու: Ավելի ձեռնտու է փակել բիզնեսը, քան վճարել: Սա անընդունելի է, և Հայաստանը սեփական քաղաքացիներին հետապնդող, տուգանող պետությունից արագ պետք է վերածվի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետության: Պետությունը պետք է սիրի քաղաքացուն, քաղաքացին էլ պետք է սիրի պետությանը: Եվ այսպիսի արդյունք պետք է արձանագրենք սիրո հեղափոխության շնորհիվ»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

22:57 14.05.2025

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart»  պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...

BACK_TO_TOP