16:29 22.10.2018
Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կիբերանվտանգության հարցերով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ես ընդունում եմ հայերի Ցեղասպանությունը: Բայց ես այստեղ եմ մասնավոր այցով, իսկ ընդունման հարցերով պետք է զբաղվի վարչակազմը»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է նաև Ցեղասպանության թանգարան:
Ծիծեռնակաբերդում Ջուլիանիին ուղեկցում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ջուլիանին ժամանել է Հայաստան «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում:
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...
22:21 10.08.2025
Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացվում է լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում հաշվի են առնվել Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, որոնք կապված են երթուղու հետ: «Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կկապվի ինձ հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի […] ...
22:00 10.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...
21:41 10.08.2025
Հրդեհ Բերդավան գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...
21:25 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Սմարթֆոնների հավելվածները զգուշացրել են դրանց մասին բառացիորեն մի քանի վայրկյան առաջ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտ 20-30 վայրկյան՝ ժամը 19:55-ին: Բնակարաններում ջահերն ու կահույքը տատանվել են: Որոշ բնակիչներ խուճապի […] ...