19:09 22.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է` այսօր առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել ԱԺ ծառայողական մուտքի մոտ: Նախաձեռնության անդամները գիտեին, որ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է, ուստի հենց օրենսդիրի այդ մուտքի մոտ էին հավաքվել, որպեսզի ներս մտնելիս պատգամավորներին ու կառավարության անդամներին տեսնեն: Վարչապետին էլ հանդիպելու ակնկալիք ունեին, բայց Նիկոլ Փաշինյանը չէր եկել:
Նախաձեռնության անդամներին մոտեցել են ԱԺ պատգամավորներից Ալեն Սիմոնյանը, Էդմոն Մարուքյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Ինչպես հայտնի է, աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրելը Հայաստան արգելվել է հոկտեմբերի 1-ից:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի հետ զրույցի ժամանակ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը հայտարարել է, որ մինչ ներկրումն ինքը ֆեյսբուքյան էջով հարց է ուղղել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որն ասել է, որ հոկտեմբերի 1-ից արգելքը չեղարկվելու է, կարող է ներկրել ավտոմեքենաներ, ուստի Ճապոնիա պատվեր է կատարել:
Նույն խոսքերը նախաձեռնության անդամը կրկնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում, երբ հանդիպել են փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ:
SHANTNEWS.am-ը խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որը պնդել է՝ նման բան չի եղել: Նրա խոսքով՝ ժամանակին, երբ կառավարությունը ներկայացրել է առաջարկը, իրենք՝ «Ծառուկյան» խմբակցության անդամները, տարբեր կարծիքներ են հայտնել և խնդիրը թողնվել է ազատ քվեարկության:
«Անձամբ ես դեմ եմ քվեարկել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին: Իմ պատճառաբանությունները ժամանակին բերել եմ, ԱԺ նիստում հրապարակել եմ, չգիտեմ, թե քաղաքացին ինչ նկատի ունի: Առանձին մարդիկ չեն որոշում, թե օրենքների գործողությունը երբ պետք է դադարի, երբ սկսվի: Ես չէի կարող որևէ մեկին օրենքից դուրս խորհրդատվություն անել: Ես պնդում եմ, որ նման բան չի եղել: Նա կարող է սխալ է հասկացել, թող ուշադիր կարդա՝ անտեղ ինչ է գրված, նոր ասի»,- ասել է Պետրոսյանը:
Ավելի ուշ SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ հենց լուրը տարածողից: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը նախ ասել է՝ թող լրատվամիջոցը թույլտվություն ստանա Գևորգ Պետրոսյանից նամակագրությունը ցույց տալու համար, ապա, թե անձնական բան է, չի ցանկանում հրապարակել:
Արդյունքում՝ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը ցույց չի տվել ապացույց-նամակագրությունը՝ այդ կերպ չհաստատելով իր իսկ հայտարարությունը:
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...
12:50 24.06.2025
Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտմանԻրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...