13:11 23.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ, անդրադառնալով սպասվող համաներմանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է՝ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնց դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկման, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչև 21 տարեկանը: Նույն ասուլիսին մասնակցող փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ այլ կարծիք ունի ցմահների՝ համաներումից օգտվելու հարցում:
«Ես գտնում եմ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ պետք է համաներում չկիրառվի, ինչպես շատ զգույշ պետք է համաներում կիրառվի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում: Միաժամանակ, ես լրիվ համամիտ եմ իմ գործընկերոջ հետ, որ հատկապես ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան: Այդ լուրջ խնդիրները, իմ կարծիքով, պետք է անհատական մոտեցմամբ և գործերի վերանայմամբ լուծում ստանան: Ես լրիվ համամիտ եմ, որ մահապատժի դատապարտվածների պատիժը չէր կարող փոխարինվել ցմահ ազատազրկմամբ և, եթե դա ապօրինություն է, ապա այդ ապօրինությունը պետք է շտկվի ոչ թե համաներմամբ, այլ օրինական դաշտում»,- ասել է Սահակյանը:
Այսօր ցմահ ազատազրկվածների ներման համար հրավիրված ակցիային մասնակցել է նաև փաստաբան Արայիկ Պապիկյանը: Shantnews.am-ը հետաքրքրվել է փաստաբանից, թե նա ինչքանո՞վ է կիսում գործընկերոջ մոտեցումը, որ եթե համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, ապա հնարավո՞ր է, որ ազատության մեջ հայտնվեն նաև այնպիսի մարդիկ, որոնք վտանգավոր են հասարակության համար.
«Ես համամիտ եմ, որ համաներումը չի կարող նշվել բոլոր ցմահ դատապարտված անձանց նկատմամբ, դա անհատական մոտեցում պետք է լինի, որը կարող էր կարգավորվել օրենքով՝ որոշակի չափանիշներ սահմանելով, որը չի կատարվել: Օրենքում չկարգավորելու մեջ է հենց բացը: Եթե մենք պիտի հուսանք, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերն առանձին պետք է դատարաններում քննվեն, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր դատարանները և դատախազությունը ևս վարում են պատժիչ քաղաքականություն, ցանկալի չէ, որպեսզի գործերն առանձին- առանձին դատարաններում քննվեն: Մենք գիտենք արդյունքը՝ տարիներ շարունակ մերժումներ են եղել»,- ասել է Պապիկյանը՝ հավելելով, որ ըստ իրեն՝ պետք է օրենքով որոշակի չափանիշներ սահմանել և ցմահ դատապարտյալների մի մասին «Համաներման մասին» օրենքով ազատ արձակել:
12:37 14.05.2025
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը․ ՈւիթքոֆԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։ «Իմ կանխատեսումն այն է, որ շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժը։ Դա […] ...
12:32 14.05.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել էՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...
12:28 14.05.2025
Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցություններըԻրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...
12:15 14.05.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահինՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն […] ...
12:07 14.05.2025
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունըՄայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...