Փաստաբանը համաձայն չէ Ավետիք Իշխանյանի հետ, որ համաներումը նաև ցմահ դատապարտյալների վրա պետք է տարածվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.93 oC

Փաստաբանը համաձայն չէ Ավետիք Իշխանյանի հետ, որ համաներումը նաև ցմահ դատապարտյալների վրա պետք է տարածվի

16:19 17.10.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչև 21 տարեկանը: Նույն ասուլիսին մասնակցող փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ այլ կարծիք ունի ցմահների՝ համաներումից օգտվելու հարցում:

«Ես գտնում եմ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ պետք է համաներում չկիրառվի, ինչպես շատ զգույշ պետք է համաներում կիրառվի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում: Միաժամանակ, ես լրիվ համամիտ եմ իմ գործընկերոջ հետ, որ հատկապես ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան: Այդ լուրջ խնդիրները, իմ կարծիքով, պետք է անհատական մոտեցմամբ և գործերի վերանայմամբ լուծում ստանան: Ես լրիվ համամիտ եմ, որ մահապատժի դատապարտվածների պատիժը չէր կարող փոխարինվել ցմահ ազատազրկմամբ և, եթե դա ապօրինություն է, ապա այդ ապօրինությունը պետք է շտկվի ոչ թե համաներմամբ, այլ օրինական դաշտում»,- ասել է Սահակյանը:

Ըստ փաստաբանի՝ համամիտ են նաև այն հարցում, որ վերանայում պետք է լինի մինչև 21 տարին ցմահ ազատազրկման դատապարտվածների դեպքում: Բայց պետք է հասկանալ, որ, ըստ տրամաբանության, ցմահ ազատազրկման պետք է դատապարտվեր այն անձը, որին դատարանը համարել է այնքան վտանգավոր, որ նա պետք է հասարակությունից ցմահ մեկուսացվի:

«Իհարկե, մեր օրենսդրությամբ կարգավորումներ կան, մենք գիտենք, որ 20 տարվա շեմ գոյություն ունի և այլն, ես լրիվ համաձայն եմ, որ վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում ընդհանրապես չի էլ գործում: Մենք պետք է հասկանանք, որ երբ անձանց մեկուսացնում ենք հասարակությունից, ունենք նպատակ՝ այդ մեկուսացման ընթացքում մեր գործողություններով հասնել նրան, որ նրան կարողանանք վերադարձնել հասարակություն: Բայց երբ որ խոսքը գնում է համաներման ակտով նրան հասարակություն վերադարձնելու մասին՝ չնայելով, անհատական մոտեցում չցուցաբերելով, թե այդ անձն արդյո՞ք պատրաստ է հասարակություն վերադառնալ, սա շատ լուրջ խնդիր է առաջացնելու: Համաներման ակտով կարող են հասարակություն վերադառնալ նաև նրանք, ովքեր վտանգավոր են հասարակության համար»,- ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր 101 ցմահ ազատազրկված ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. Դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

11:04 13.05.2025

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. Դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ […] ...

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

10:58 13.05.2025

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին

10:52 13.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․89 դրամ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

10:47 13.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք […] ...

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

10:41 13.05.2025

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

Իլոն Մասկը X-ում հրապարակել է պարող ռոբոտի տեսանյութ։ «Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է», -գրել է Մասկը։ 2022 թվականի հոկտեմբերին Tesla-ի ղեկավարը ներկայացրեց Optimus մարդանման ռոբոտի նախատիպը։ Այնուհետև ռոբոտը բարձրացավ բեմ և ձեռքով արեց հանդիսատեսին։ Մասկը նաև ցուցադրեց տեսանյութ, որտեղ Օպտիմուսը ջրում է ծաղիկներ։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

10:35 13.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […] ...

BACK_TO_TOP