14:16 23.10.2018
Ազգային ժողովում այսօր ներկայացվեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ԴԱՀԿ բռնագանձումների համար կատարվող հաշիվների սառեցումները կատարել ոչ թե քաղաքացու բոլոր հաշիվների վրա, այլ այնքան հաշիվների, որքանը կբավականացնի բռնագանձումներն իրականացնելու համար։ Նախագծի հեղինակներից «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ օրենքի նախագծով սահմանել են կարգավորումներ, որոնցով եթե մարդն ունի, օրինակ, 100 հազար դրամի պարտավորություն, ապա պետք է հաշիվները սառեցվեն ոչ թե ամբողջությամբ, այլ 100 հազար դրամի չափով։
Գորգիսյանը մանրամասնեց, որ առաջնահերթ սառեցվելու են դրամով, ապա արտարժույթով հաշիվները, և միայն վերջում՝ ավանդները։ Նպատակը քաղաքացուն նվազագույն վնաս պատճառելն է։ Ավելին, քաղաքացին հնարավորություն ունի դիմելու ԴԱՀԿ և փոխելու այն հաշիվը, որի միջոցների վրա պետք է տարածվի սառեցումը։
Պատգամավորի խոսքերով՝ կառավարության հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ունեն, որ օրենքն ընդունվելու դեպքում կսկսի գործել հաջորդ տարվա ապրիլի 1-ից, բայց եթե տեխնիկական հնարավորություն կա, խնդրեց ուժի մեջ մտնելը բերել հունվարի 1։
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ կառավարությունն ունի դրական եզրակացություն այս նախաձեռնության վերաբերյալ, սակայն տեխնիկական մասով դա հնարավոր կլինի իրականացնել ամենաշուտը փետրվարին։ Պատճառն այն է, որ ԴԱՀԿ սերվերը գերծանրաբեռնված է, քանի որ գործերը շատ-շատ են։ Փոխնախարարի խոսքերով՝ նախատեսում են այդ սերվերը հզորացնել, ինչից հետո էլ հնարավոր կլինի ապահովել օրենքի գործելը։
11:43 14.05.2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya11:39 14.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...
11:27 14.05.2025
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմանԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...
11:18 14.05.2025
ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթըԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...
11:10 14.05.2025
Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:05 14.05.2025
«Ինտերը» չունի ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները․ ԻնձագիԻտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Եվրոպայի խոշորագույն ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից մրցակցության մասին։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Տորինոյին» եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Ցավոք, Սկուդետոյի ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք մինչեւ վերջին խաղը։ Այս խաղում բացակայած ֆուտբոլիստները չեն լինի […] ...
10:58 14.05.2025
Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում Պուտինին փոխանցել Կիևի հարցադրումներըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մտադիր է Չինաստան կատարած այցից հետո մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայի իշխանությունների խնդրանքները մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր բանակցությունների և պատվիրակությունների կազմի վերաբերյալ։ «Երբ ես մեկնեմ Մոսկվա, կփորձեմ խոսել Պուտինի հետ այս մասին», – ասել է Լուլա դա Սիլվան Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նաև […] ...