19:24 23.10.2018
Էջմիածնի ընտրված քաղաքապետ Դիանա Գասպարյանը չի համարում, որ իր օգտատերերից մեկին ուղղված իր հոր խոսքերը, որոնցով նա օգտատիրոջը սպառնում է ոտքերը կոտրել, իրավաբանորեն սպառնալիք չէ։ Գասպարյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց, որ իրավաբանորեն դա սպառնալիք չէ, որովհետև իրական չէ, քանի որ հայրը Ֆրանսիա չէր հասնելու այդ օգտատիրոջ ոտքերը կոտրելու համար։
«Դա արտահայտություն է, ես ընդունում եմ, որ անհաջող։ Ես արդեն հասցրել եմ դատապարտել այդ քայլը և բազմիցս տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցներում նշել եմ, որ ցավում եմ այդ դեպքի համար, ներողություն եմ խնդրել պարոն Մանուկյանից։ Բայց նաև հանուն ազնվության ցանկանում եմ այսօր նշել, որ իրականում դեպքը մի քիչ այլ կերպ է ներկայացված․ Գևորգ Մանուկյանը մի քանի անգամ զանգահարել և անջատել է հեռախոսը, և հորս զանգը եղել է պատասխան զանգ»,- ասաց Գասպարյանը։
Կապվելու նախաձեռնողը, ըստ Գասպարյանի, եղել է ոչ թե իր հայրը, այլ Գևորգ Մանուկյանը, որը ձայնագրել է խոսակցությունը։
Քննադատության վերաբերյալ հարցին էլ Գասպարյանը բացատրեց, որ պատրաստ է ընդունել քննադատությունը։ Նրա խոսքերով, սակայն, հիմնականում ոչ թե առողջ քննադատություն է լինում, այլ բամբասանք։ Եվ այդ բամբասանքների տարածումը Գասպարյանը բացատրում է, թե մյուս թեկնածուները հավակնություններ ունեին ու իր դեմ ցանցում պայքար էին մղում։
«Եթե ուսումնասիրեինք «Ֆեյսբուք»-ը, տպավորություն կարող էր ստեղծվել, թե ես քաղաքում չունեմ վարկանիշ, այնինչ՝ ընտրությունները ցույց տվեցին բոլորովին այլ պատկեր… Փողոցում հասարակ քաղաքացիները, որոնք դուրս են ապրում ֆեյսբուքյան իրականությունից, շատ լավ են տրամադրված, ինձ սիրում են, ինձ ջերմ են ընդունում»,- ասաց Գասպարյանը։
14:25 15.05.2025
Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...
14:10 15.05.2025
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի ՀանրապետությունԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...
14:08 15.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...
13:49 15.05.2025
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...
13:32 15.05.2025
Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...