Այնպես պիտի լինի, որ խրախուսվի բարձր աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Այնպես պիտի լինի, որ խրախուսվի բարձր աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

12:48 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձավ հարկային քաղաքականությանը: Նա նշեց, որ իրենց նպատակը աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է:

«Եթե ուզում եք այդպես անել, որ 80 հազար դրամը դադարի փոքր աշխատավարձ լինելուց և համարվի մեծ աշխատավարձ, մենք այդ խնդիրը որևէ կերպ չենք կարող լուծել, եթե անգամ 100 հազար դրամը չհարկենք, այն չի կարող համարվել բարձր աշխատավարձ: Այնպես պիտի լինի, որ խրախուսվի բարձր աշխատավարձը, հարկային քաղաքականությունը պիտի այնպիսին լինի, որ գործատուին շահագրգռի բարձր աշխատավարձ նշանակել: Շահութահարկ պլյուս դիվիդենտի հարկը այսօր ավելի ցածր է, քան եկամտահարկը որոշ դեպքերում, ինչը ստիպում է գործատուներին ձևակերպել եկամուտը որպես շահութահարկ, շատ դեպքերում հանել դա շահույթի տեսքով և, այսպես ասած, «սև ծրարով» տալ որպես աշխատավարձ` հարկային դաշտից խուսափելու համար, մենք եկել ենք այն համոզման, նաև մի շարք երկրների փորձը հաշվի առնելով, որ ճիշտ է ունենալ համահարթ եկամտահարկ»,- ասաց նա:

Փաշինյանը ներկայացրեց պատկեր, երբ ձեռնարկությանը ՀԴՄ չի տալիս, հարկայինը մտնում է, ասում` խնդրում ենք, մի՛ արեք այդպիսի բան, որովհետև նոր իրավիճակում դա անընդունելի է, երկրորդ անգամ են զգուշացնում, շարունակում է, երրորդ անգամ, ընդ որում` նույն օրը չէ, մեկ շաբաթ-տասնհինգ օրվա ընթացքում, և եթե երրորդ անգամ տուգանում են, այդ մարդը ցույց է անում, ինչ է թե իր ընկերոջ ընկերը կառավարությունում պաշտոն է զբաղեցնում:

«Հեղափոխությունը պետք է իջնի այդ մակարդակի, բյուջեն մեր ընդհանուր գումարն է, մեր ընտանիքի այն դարակը, որտեղ փողը պահվում է: Յուրաքանչյուրը հարկ չվճարելու պատճառ ունի, փողը երբեք շատ չի լինում, բոլորը կուզենան մի քիչ ավելի գումար աշխատել, բայց այդպես չի լինի, ում տուգանեն, վեր կենա, ցույց անի:

Ցույց անելը մթնոլորտ է ստեղծում կաշառակերության վերականգնման համար, ասում են՝ էս մարդը ոնց-որ հարկ չի ուզում վճարել, չե՞ս ուզում, ընկեր ջան, արի կիսենք, տակի մնացածն էլ կիսվենք, ու այդպես նորից մեխանիզմը վերականգնվում է: Բոլորին կոչ եմ անում պարտաճանաչորեն վճարել հարկերը»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

13:39 19.06.2025

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

13:34 19.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով, մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: ...

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

13:29 19.06.2025

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

13:22 19.06.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

13:17 19.06.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

13:12 19.06.2025

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

Հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP