16:58 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով կաշառք վերցնելու համար պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին իր հայտարարությանը, Փաշինյանը փակագծեր չբացեց, պիտակավորում չարեց:
«Կարծում եմ` ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա բացահայտվածներից ամենամեծն է: Մենք արտերկրից սպասում ենք թղթի, այդ պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը, որ ֆաքսով է ուղարկվել, մենք այսօր ունենք, բայց սպասում ենք օրիգինալին»,- ասաց նա:
Ընտրական օրենսգրքի նոր նախագծի տապալման մասին խոսելով` Փաշինյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով` հանրապետականներն իրենց նախկին գործընկերների հետ աշխատել են, որ նրանք չգան քվեարկության: Հարցին` արդյո՞ք ճնշումներ են եղել նրանց նկատմամբ, Փաշինյանը պատասխանեց.
«Ճնշելը հարաբերական է, եթե որևէ մեկին փորձեն ճնշել այնքան, որ մենք ստիպված լինենք հակաճնշման մեխանիզմները գործարկել, պարզ է, թե ինչ տեղի կունենա, մենք չենք ուզում… մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, թե ուզում ենք բոլորին ճնշել, դիկտատուրա հաստատել, մենք այդպիսի բան չենք ուզում»:
Նա խոստացավ` այլևս հին ընտրական ավանդույթներ չեն լինի: Փաշինյանին հարց ուղղվեց Վանո Սիրադեղյանի մասին, թե ինչպե՞ս կընդունեն նրան, եթե վերջինս ցանկություն ունենա վերադառնալ:
«Դա իրավական խնդիր է և իրավաբանորեն պետք է լուծվի այսօր: Ես նախկինում իմ հարցազրույցներում ասել եմ, ոչ որպես վարչապետ, որպես մարդ, ով եղել է ընդհատակում, մարդ, ով եղել է բանտում: Ես ասեմ, որ ինձ համար զուտ բոլոր առումներով բանտի վիճակը ավելի կոմֆորտ է, քան ընդհատակի վիճակը»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` մեկ շաբաթ անց էլի առաջադրվելո՞ւ է, թե՞ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Փաշինյանը պատասխանեց.
«Կնայենք»:
Նա չբացառեց, որ կառաջադրվի, բայց ոչ էլ հաստատեց:
Խոսելով հին Ընտրական օրենսգրքով ոչ արդար ընտրություններ կազմակերպելու հավանականության մասին, Փաշինյանն ասաց.
«Ոչ թե արդար ընտրություններ կազմակերպելու շանսը միշտ կա, այլ անարդար ընտրություններ կազմակերպելու շանս չկա: Ինչի՞ ՏԻՄ ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները հին օրենսգրքո՞վ չեն եղել: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մի քվեաթերթիկի ձայն անգամ չի կեղծվել»:
Փաշինյանը փակագծեր չբացեց` ում նկատի ուներ, երբ խոսում էր հեղափոխությունը եռանդով պաշտպանած, բայց հետո քարուքանդ եղած պաշտոնյաների մասին:
«Նկատի ունեմ, որ ոչ մեկը անձեռնմխելի չէ` անկախ նրանից` հեղափոխակա՞ն է, թե՞ հակահեղափոխական: Ցանկացած ոք իր արարքի համար պատասխան է տալու»,- ասաց նա:
Հարցին` համոզվա՞ծ է, որ իր թիմը հաղթանակ է տանելու, նա պատասխանեց.
«Մեր իշխանության օրոք ընտրություն չի կեղծվելու: Ինձ չի հետաքրքրում` ով է հաղթելու. հաղթելու է ժողովուրդը: Եթե ձեզ թվում է, որ ես ձև եմ անում, դուք կհամոզվեք, որ ձև չեմ անում: Եթե պարտվենք, մենք մեր պարտությունը կճանաչենք և սուսուփուս կգնանք մեր ուրիշ գործերով զբաղվելու»:
Վարչապետի թեկնածուն խոստովանեց` այն ամենը, ինչ այսօր խորհրդարանում ասաց, կարևոր էր, և իր համար կարևոր էր ամբիոն ունենալ այդ ամենը ասելու համար:
«Ինձ համար այս քննարկումը կարևոր էր, կարևոր ասելիք կար, որ ուզում էի անպայման ասել, եթե այս առիթը չլիներ, պիտի հանրահավաք հրավիրեի»,- կատակով նշեց նա:
Խոսելով իրենց ընտրական ցուցակի մասին, պատասխանելով ՀՀԿ-ական գործիչների` այնտեղ ընդգրկվելու հնարավորության մասին, Փաշինյանն ասաց.
«Տպավորություն է լինում, թե մեր ցուցակը բաղկացած է լինելու հանրապետականից: Ոչ, կարող են լինել երկու-երեք դեմքեր»:
Նա կարևորեց կադրերի պրոֆեսիոնալիզմը և ընդգծեց` պրոֆեսիոնալ չի նշանակում կուսակցական:
Կայանալիք ընտրություններին Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է` դաշինք լինի, որպեսզի հանդես գան «Իմ քայլը» անունով: Նրա խոսքով` ցուցակում տարբեր տեղերից անհատներ կարող են լինել: Փաշինյանն ասաց, որ ցուցակը ինքն է գլխավորելու: Նա խոսեց ԸՕ նախագծի ընդունումը կրկին տապալելու հավանականության մասին:
«ՀՀԿ-ին թվում է, թե իրենց համար գործող օրենսգիրքը ավելի ձեռնտու է, բայց իրենց շանսերը գործող օրենսգրքով շատ ավելի փոքր են, քան առաջարկվող փոփոխություններով»,- ասաց նա:
Փաշինյանին ասացին` ԸՕ բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովի համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս իր հասցեին մեղադրանք էր հնչեցրել:
«Ես խոստանում եմ ուղղվել»,- նշեց Փաշինյանը:
21:45 07.05.2025
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. ՈւշակովԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...
21:04 07.05.2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. ՄիրզոյանՀայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...
20:48 07.05.2025
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքումՄայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
20:18 07.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...