Ավստրիացի 50 իրավաբաններ դատական համակարգի խնդիրները քննարկել են Շիրակի մարզի դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Ավստրիացի 50 իրավաբաններ դատական համակարգի խնդիրները քննարկել են Շիրակի մարզի դատարանում

00:51 25.10.2018

Ինչպես է գործում եվրոպական մոդելով գրված օրենսդրությունը Հայաստանում…

Այս հարցերն են այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում քննարկել հայ և ավստրիացի իրավաբաններն ու դատավորները: Ավստրիայի արդարադատության նախարարության 50 աշխատակից ճանաչողական այցով են Գյումրի այցելել: Նրանք հանդիպում են ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ, համատեղ առանձնացրել այն ընդհանրություններն ու տարբերությունները,  որոնք առկա են երկու երկրների արդարադատության համակարգերում:

Ավստրիացի դատավորներին,  դատախազներին և իրավաբաններին հետաքրքրում էր, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է  դատարանն աշխատում, ինչ բնույթի գործեր են քննվում և որ դատավորների վարույթում են դրանք: Հայաստանում քաղաքացիական, վարչական ու քրեական գործեր վարող դատավորներ կան, բայց նեղ մասնագիտացված դատավորներ չկան: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը բացատրում է ՝ պատճառն այն է, որ Հայաստանում դատավորները քիչ են: Բնակչության թվին բաժին հասնող դատավորների միջին եվրոպական ցուցանիշ կա սահմանված, որին Հայաստանի դատավորների քանակը չի համապատասխանում:

«Եվրոպայում 100 հազար բնակչին միջինը 20 կամ 21 դատավոր է բաժին ընկնում: Հայաստանում ընդամնեը 8-ն է: Պարզ թվաբանությամբ՝ Հայաստանում 2,5 անգամ քիչ է դատավորների թիվը: Եվ դա է պատճառը, որ մեր երկրում նեղ մասնագիտացված դատավորներ չկան», -Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:

Ընդհանրություններ երկու երկրների դատական համակարգերում շատ կան: Դրանք վերաբերում են տարբեր վիճելի հարցերի օրենսդրական կարգավորումներին: Ու այս նմանությունը շատ պարզ բացատրություն ունի՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպական մոդելով է:

Եվրոպացի իրավաբանները հայաստանյան վիճահարույց գործերին ծանոթանում են այն ժամանակ,  երբ դրանք մարդու իրավունքների եվրոպական դատարան են հասնում: Վերջին մի քանի տարիներին այդպիսիք քիչ չեն:

«Երբ պաշտպանվում են մարդու իրավունքները, սա արդեն դրական է: Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, այս համատեքստում ևս դրական է այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է ՀՀ քաղաքացու իրավունքները»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Ավստրիայի արդարադատության  նախարարության ներկայացուցիչ Մարիա Էլիզաբեթ Վանգե Չերվենկան:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը նշել է, որ այդ դատական հայցերի պատճառով Հայաստանը բավական մեծ ֆինանսական պարտավորություններ ունի հայցվորների նկատմամբ:

Հանդիպման վերջում հայ և ավստրիացի դատավորներն ու իրավաբանները անդրադարձան փոփոխություններին, որոնք նախատեսված են Հայաստանի դատական համակարգում: Հունվարից Հայաստանում կգործեն սնանկության գործով դատարաններ: Այժմ սնանկության գործերը վարչական դատարանների վարույթում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP