ՀՔԾ-ն ուսումնասիրում է գյումրեցի եղբայրների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

ՀՔԾ-ն ուսումնասիրում է գյումրեցի եղբայրների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը

15:29 25.10.2018

Գյումրեցի Գառնիկ և Կարլեն Առաքելյան եղբայրների նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրվել է անհիմն: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշել է եղբայրների փաստաբան Հայկ Հարությունյանը:

Առաքելյան եղբայրների և ոստիկանության աշխատակիցների միջև հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպը հանրային հնչեղություն ստացավ այն բանից հետո,  երբ տեսագրությունը հայտնվեց համացանցում: Ըստ նախնական ցուցմունքների՝ ոստիկաններն արագության գերազանցմամբ հրապարակում երթևեկող եղբայրներին կանգնեցրել են ու զգուշացրել, ինչից հետո էլ վիճաբանություն է սկսվել: Առաքելյաններին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար: Եղբայրներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչի համար հիմքեր չկային:

«Որոշակի մասով տղաների մեղքը կա, բայց ոչ միայն տղաների մեղքն է: Տեսանյութը և ցուցմունքներն ուղարկվել են ՀՔԾ: Առանձին քննություն պիտի իրականացնի այդ մարմինը: Այդ քննությունը ցույց կտա՝ ոստիկանության գործողություններն օրինաչա՞փ են եղել, թե՞ ոչ»,- Shantnews-ի հարցին ի պատասխան`նշել է փաստաբան Հայկ Հարությունյանը:

Գառնիկ և Կարլեն Առաքելյաններն ընդունել են իրենց մեղքի բաժինը: Այն, որ տղաները ևս մեղավոր են այս միջադեպում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաև նրանց հայրը ՝ Սմբատ Առաքելյանը:

«Իրենք իրենց մեղքի բաժինն ունեն: Ես չեմ արդարացնում իմ որդիներին, թե լավ են արել, որ խփել են: Ո՛չ, իրենք էլ են մեղավոր»,- ասել է Սմբատ Առաքելյանը:

Փաստաբանը նշել է, որ խափանման միջոցն ընտրվել է մինչ տեսանյութի հայտնվելը: Իսկ այն կասկածի տակ է դնում նաև ոստիկանների գործողությունների իրավաչափ լինելը: Տեսանյութն այժմ ուսումնասիրում է ՀՔԾ-ն: Բացի դրանից, եղբայրներն ընդունել են, որ միջադեպը նաև իրենց մեղքով է տեղի ունեցել: Այս հանգամանքները, ըստ փաստաբանի, բավարար են, որպեսզի փոխվի Առաքելյանների խափանման միջոցը: Այսօր փաստաբանը կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ավելի վաղ խափանման միջոցը բողոքարկել էին նաև Վերաքննիչ դատարանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP